Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԳԱԶԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
04/06/2013 10:49
Կիսվել

ԳԱԶԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից տեղեկացնում են, որ հանձնաժողովը, կարևորելով բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթացի վերաբերյալ հանրության իրազեկվածության ապահովումը, անցյալ շաբաթ հայտարարել էր, որ բոլոր շահագրգիռ կողմերը, ովքեր նշված գործընթացի առնչությամբ ունեն գրավոր կամ բանավոր առաջարկություններ, կարող են մինչև 2013 թվականի մայիսի 31-ը դիմել հանձնաժողով կամ ներկայացնել դրանք հանձնաժողովի հեռախոսային թեժ գծով:

Այժմ հանձնաժողովն, ամփոփելով ստացված առաջարկությունները, հայտնում է, որ նշված ժամանակահատվածում դիմել է 35 քաղաքացի, որից 3-ը` գրավոր, 4-ը` էլեկտրոնային փոստով և 28-ը` թեժ հեռախոսագծով: Ներկայացված առաջարկությունները հիմնականում վերաբերում են բնական գազի սակագինը չբարձրացնելու, հանրային լսումների կազմակերպման, իրենց գրավոր դիմումների պատասխաններ ստանալու և ստեղծված իրավիճակի մասին մտահոգության թեմաներին:

Հանձնաժողովը տեղեկացնում է նաև, որ մայիսի 29-31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթացի վերաբերյալ առաջարկությունները ուսումնասիրելու նպատակով հանձնաժողովի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների (մասնավորապես` «Բնակարանային-կոմունալ ոլորտի աշխատողների միություն» Հ/Կ, «Սպառողների ասոցիացիա» Հ/Կ, «Համատիրությունների նախագահների ասոցիացիա» Հ/Կ, «Հասարակական պաշտպանների միություն» ԻԱՄ), ինչպես նաև անհատ քաղաքացիների հետ համատեղ կազմակերպվել և շարունակում են անցկացվել աշխատանքային քննարկումներ, որտեղ հնարավորություն է ընձեռվում ներկայացնելու սեփական առաջարկությունները:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98