ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
Համաշխարհային բանկը մտադիր է Հայաստանում մեկնարկել տարածաշրջանային դրամաշնորհային նոր ծրագիր, որի շրջանակներում նախ իրականացվելու է Հայաստանի տարբեր մարզերի տարածքային զարգացման ներուժի բացահայտմանն ու գնահատմանն ուղղված ուսումնասիրություն, որից հետո ներկայացվելու է գործողությունների պլան:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ծրագիրը նպատակ է հետապնդելու նպաստել մարզերում եւ համայնքներում տնտեսական նոր հնարավորությունների և աշխատատեղերի ստեղծմանը, մասնավոր ներդրումների ներգրավմանն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը:
Ծրագրի առաջին փուլում զբոսաշրջությունը դիտարկվելու է որպես թիրախային ոլորտ: