![ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿԶՐԿՎԻ ԶԱՐԳԱՑԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ](https://b24.am/pub/uploads/2013/06/greece_flag_868148730.jpg)
ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿԶՐԿՎԻ ԶԱՐԳԱՑԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ
Հունաստանը կդառնա առաջին զարգացած երկիրը, որը կկորցի իր այս կարգավիճակը և «կմիանա» զարգացող տնտեսությամբ երկրներին: Այս մասին հաղորդում է MSCI գործակալությունը:
Նշվում է, որ Հունաստանի տնտեսության ներկայիս վիճակը այլևս չի համապատասխանում այն չափանիշներին, որոնք սահմանված են զարգացած տնտեսությունների համար:
Տնտեսությունների դասակարգման գործընթացում MSCI-ն դիտարկում է երկրների պարտքային բեռը, տնտեսության հավանական ստագնացիան, կապիտալի ներգրավման հետ կապված խնդիրները:
Հունաստանը զարգացած երկրի կարգավիճակ էր ստացել 2001 թվականին: