Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025թ. հունվար-փետրվարին կազմել է 2․79 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է
18/04/2025 13:52
Կիսվել

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025թ. հունվար-փետրվարին կազմել է 2․79 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է

2025թ. հունվար-փետրվարին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 2․79 մլրդ դոլար, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 3 մլրդ դոլարով կամ 52․02%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 978․2 մլն դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 62․09%-ով կամ 1․6 մլրդ դոլարով։

Երկրորդը տեղում Չինաստանն է՝ 383․8 մլն դոլար, անկում ՝ 21․99%։ Եռյակը եզրափակում է ԱՄԷ-ն՝ 240․9 մլն դոլար, անկում՝ 80․02%։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 98․9 մլն դոլար, աճ՝ 12․01%։ Հինգերորդ տեղում է Գերմանիան է՝ 60․7 մլն դոլար, անկում՝ 9․04%։ Վեցերորդը ԱՄՆ-ն է՝ 57․7 մլն դոլար, անկում՝ 28․19%։ Յոթերորդը Իրաքն է՝ 55 մլն դոլար, աճ՝ 261․2%։ Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 49․3 մլն դոլար, անկում՝ 17%։ Իններորդն Կորեան է՝ 27․7 մլն դոլար, անկում՝ 5․33%։ Տասնյակը եզրափակում է Բելգիան՝ 23․4 մլն դոլար, անկում՝ 36․6%։

Ինչ վերաբերում է երկրների համախմբերին, ապա ԱՊՀ երկրների հետ առևտուրն նվազել է 60․84%-ով և կազմել 1․04 մլրդ դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 1․01 մլրդ դոլար, անկում՝ 61․53%։

ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն նվազել է 7․52%-ով և կազմել 298․6 մլն դոլար, իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալն նվազել է 48․85%-ով և կազմել 1․45 մլրդ դոլար։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58