ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՆԿՈՒՄ
Ըստ Institute for Fiscal Studies-ի (IFS) ուսումնասիրություների՝ 2008 թվականից բրիտանացիների աշխատավարձերը գրանցել են ռեկորդային անկում՝ կրճատվելով 6%-ով:
Ընթացիկ տարվա փետրվարին Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական ծառայության (ONS) կողմից հրապարակված հաշվետվության մեջ նշվում էր, որ վերջին երեք տարվա արդյունքներով բրիտանացիների աշխատավարձերը կրճատվել են 3%-ով:
Նշենք է, որ 2008-2009 թվականների համաշխարհային ճգնաժամի ընթացքում Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն անկում է ապրել հինգ եռամսյակ շարունակ: 2011-2012 ֆինանսական տարում ցուցանիշը նվազել է երեք եռամսյակ շարունակ: