
Առաջին եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ-ն նվազել է 0,3% -ով
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ԱՄՆ տնտեսությունը տարեկան տեմպի առումով նվազել է 0.3% -ով՝ ըստ երկրի առևտրի նախարարության նախնական տվյալների: Մինչդեռ միջին հաշվով վերլուծաբանները կանխատեսում էին աճ 0.3%-ով: Համեմատության համար նշենք, որ 2024-ի չորրորդ եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 2.4%-ով:
Սպառողական ծախսերը, որոնք հաշվում են ԱՄՆ տնտեսության երկու երրորդը, հունվար-մարտ ամիսներին աճել են 1.8%-ով՝ հոկտեմբեր-դեկտեմբերին 4% աճից հետո:
Պետական ծախսերի ցուցանիշն ընկել է 5.1%-ով, ինչը երեք տարվա ընթացքում դարձել է առավելագույն կրճատումը:
Արտահանումն աճել է 1.8%-ով, ներմուծումը՝ 41.3%-ով, քանի որ բիզնեսը ռեսուրսներ է կուտակել նախքան ներմուծման մաքսատուրքերի ներդրումը: