Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ԾԻՐԱՆԻ ՄԹԵՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ԵՆ»
18/06/2013 14:36
Կիսվել

ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ԾԻՐԱՆԻ ՄԹԵՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ԵՆ»

Արարատի մարզում ծիրանի մթերման հետ կապված խնդիրներն արդեն կարգավորված են: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Արտաշատի շրջանի մի քանի համայնքների բնակիչներ իրենց դժգոհությունն էին արտահայտել ծիրանի մթերման համար առաջարկվող ցածր գնից եւ փակել փակելով ճանապարհները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշեց, որ քիչ առաջ են իրեն զեկուցել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն, Այգեզարդ եւ Նարեկ համայնքների բնակիչները դժգոհում են, որ ծիրանն արտահանող մի քանի ընկերություններ նվազեցրել են մթերման գները: «Ես այս պահին գտնվում եմ Շիրակի մարզի Ամասիայի շրջանում, սակայն այնտեղ եմ ուղարկել իմ երկու տեղակալներին, խոսել եմ մարզպետի պաշտոնակատարի հետ, եւ արդեն կարգավորել ենք բոլոր խնդիրները»,- ասաց նա:

Սերգո Կարապետյանը նշեց նաեւ, որ խոսել է «Սպայկա» ընկերության տնօրենի հետ, եւ ընկերությունն արդեն Արտաշատ է ուղարկել իր ներկայացուցիչներին՝ այնտեղ 500 դրամով ծիրանի մթերում կազմակերպելու համար: «Իհարկե եղել են մի քանի ընկերություններ, որոնք գինը մինչեւ 400 դրամ իջեցրել են, սակայն այս պահին ամեն ինչ կարգավորված է»,- ասաց նախարարը: Գյուղացիները դժգոհել են նաեւ այն բանից, որ մթերողները չեն կշռել ապրանքը, այլ վերցրել են այն արկղերով՝ մեկ արկղի դիմաց վճարելով 4000 դրամ, իսկ գյուղացիները պնդել են, որ մեկ արկղը կշռում է ոչ թե 10, այլ մինչեւ 13 կիլոգրամ:

ՀՀ Գյուղատնտեսության նախարարը հանձնարարել է մթերողներին անպայման կշռել ապրանքը եւ մթերել այն 500 դրամով: «Այժմ «Սպայկա» ընկերությունն այնտեղ աշխատում է այս պայմաններով: Խնդիրն արդեն լուծված է, եւ ես կարծում եմ, որ դժգոհություններ այլեւս չեն լինի»,- ավելացրեց նախարարը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12