
Էրդողանը հայտնել է Սև ծովում գազի խոշոր հանքավայրի հայտնաբերման մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սև ծովում հայտնաբերվել է գազի խոշոր հանքավայր։
«Սև ծովում հայտնաբերվել է նոր գազի հանքավայր։ Ծավալը՝ 75 միլիարդ խորանարդ մետր»,- Էրդողանը նշել է, որ հորատման աշխատանքները սկսվել են մարտի 27-ին և ավարտվել մայիսի 16-ին։
Նշվում է, որ վառելիքի գնահատված արժեքը կազմում է 30 միլիարդ դոլար։ Էրդողանն ավելացրել է, որ հայտնաբերված հանքավայրը կարող է հինգ տարի շարունակ գազով ապահովել թուրքական տնային տնտեսությունները։