Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԴՐՎԵՆ ՆՈՐ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐՆ ՈՒ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՀԴՄ-ՆԵՐԸ
24/06/2013 10:39
Կիսվել

ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՑ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԴՐՎԵՆ ՆՈՐ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐՆ ՈՒ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՀԴՄ-ՆԵՐԸ

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից կիրառության մեջ կդրվի վարչարարական երկու գործիք՝ 2012թ.-ի վերջին կատարված օրենսդրական փոփոխություններին համապատասխան: Առաջինը նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումն է՝ տարեկան 500 միլիոն դրամ  և ավելի իրացման շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար: Երկրորդ վարչարարական գործիքով ջուր, ըմպելիք, գարեջուր, մինչև 9% սպիրտայնությամբ խմիչք, հյութ ներմուծող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն ու ՀՀ-ում այդ ապրանքներն արտադրողները պարտավոր են դրանց իրացումը կազմակերպել բացառապես դրոշմապիտակներով:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նոր վարչական գործիքների ներդրման առնչությամբ նշել է, որ այս գործիքների ներմուծումը շրջադարձային քայլ է հարկային վարչարարության առումով, քանի որ այն հնարավորություն է ընձեռում հարկման դաշտ բերել հնարավոր թերհայտարարագրվող շրջանառությունները՝ առանց հարկային մարմնի կողմից բիզնեսի գործունեությանը որևէ միջամտություն ցուցաբերելու: Ըստ նրա՝ նոր սերնդի ՀԴՄ-ները բացառելու են ծրագրային միջամտությունները և այդ կերպ իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու հնարավորությունները, իսկ մյուս կողմից դրանք նախատեսում են հարկ վճարողների համար բացառիկ հարմարավետություն, մասնավորապես, նոր սերնդի ՀԴՄ-ների ներմուծումը հարկ վճարողների համար կրճատելու է 12 հաշվետվություններ ներկայացնելու անհրաժեշտությունը, քանի որ ՀԴՄ-ն ավտոմատ կերպով ՊԵԿ տեղեկատվական բազային պարբերաբար կտրամադրի համապատասխան տեղեկատվություն, և այս քայլն իր դրական ազդեցությունը կունենա հանրապետության բիզնես միջավայրի բարելավման վրա:

ՊԵԿ նախագահի տեղակալը վստահեցրել է, որ այս երկու միջոցառումներն իրենց արդյունավետությունը կցուցաբերեն տարվա երկրորդ կիսամյակում, ինչը նկատելի կլինի նաև վճարված հարկերի տեսքով:

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ մանրածախ ցանցում գտնվող ապրանքատեսակների համար օրենսդրությունը ևս 6 ամիս ժամանակահատված է նախատեսել, որպեսզի առկա մնացորդներն իրացվեն: 2014թ.-ի հունվարի 1-ից ինչպես արտադրության, այնպես էլ իրացման փուլում կլինեն բացառապես պիատակավորված ապրանքատեսակներ:

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը հարկային և մաքսային վարչարարության կատարելագործման առումով մեծապես կարևորել է երկու նոր գործիքների կիրառումը ստվերային շրջանառությունները հարկման դաշտ բերելու տեսանկյունից: Նա տեղեկացրել է, որ անհրաժեշտ քանակությամբ դրոշմապիտակներ արդեն տպագրվել են և գտնվում են ՊԵԿ-ի տրամադրության տակ:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը նշել է, որ նոր սերնդի ՀԴՄ-ներն իրականում mobile սարքեր են, որոնք, բացի ՀԴՄ գործառույթից, իրենց մեջ պարունակում են նաև քարտ կարդացող սարք, օժտված են ցանցային կապի միջոցով տեղեկություններ ուղարկելու և ստանալու, այլ սարքերի հետ ինտեգրման, ծրագրային փոփոխություններ կատարելու և այլ հնարավորություններով: Միքայել Փաշայանն անդրադարձել է ևս մեկ նորույթի. ՀԴՄ-ները շահումներն իրականացնելու են on-line եղանակով` հնարավոր դարձնելով շահած ավտոմեքենաների մասին հաճելի լուրն ստանալ անմիջապես գնում կատարելուց հետո:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08