
ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐԴԵՆ ԱՐՏԱՀԱՆՎԵԼ Է ՇՈՒՐՋ 6700 ՏՈՆՆԱ ԿԱՐՏՈՖԻԼ ԵՎ 4500 ՏՈՆՆԱ ԾԻՐԱՆ
Այս տարի Հայաստանից արդեն արտահանվել է շուրջ 6700 տոննա կարտոֆիլ և 4500 տոննա ծիրան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից:
Ըստ ներկայացված տվյալների՝ արտահանված կարտոֆիլի խմբաքանակից 3750 տոննան իրացրել է «Սպայկա» ընկերությունը: Արտահանված ծիրանի խմբաքանակում այս ընկերությունն ունի ավելի քան 850 տոննայի ներդրում:
Նշենք, որ «Սպայկա» ընկերությունում ծիրանի մթերման ներկա գինը 400-500 դրամ է, ընդ որում՝ վճարումը կատարվում է կանխիկ` հենց տեղում: