Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57011.62-2.78 TOPIX - 3746.20-0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 21966.01-1.14 SSEC - 3476.47-2.03
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
25/11/2026  CBA:  USD - 360.29-0.18 GBP - 470.83-0.27
25/11/2026  CBA:  EURO - 394.05-0.34
25/11/2026  CBA:  GOLD - 41973-532 SILVER - 491.96-0.76
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025թ. հունվար-մարտին կազմել է 4․48 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է
26/05/2025 15:48
Կիսվել

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025թ. հունվար-մարտին կազմել է 4․48 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է

2025թ. հունվար-մարտին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 4․48 մլրդ դոլար, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 5․3 մլրդ դոլարով կամ 54․19%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 1․58 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 63․82%-ով կամ 2․79 մլրդ դոլարով։

Երկրորդը տեղում Չինաստանն է՝ 586․3 մլն դոլար, անկում ՝ 33․31%։ Եռյակը եզրափակում է ԱՄԷ-ն՝ 438․1 մլն դոլար, անկում՝ 78․77%։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 171․1 մլն դոլար, աճ՝ 15․18%։ Հինգերորդ տեղում է Գերմանիան է՝ 99․1 մլն դոլար, անկում՝ 7․01%։ Վեցերորդը ԱՄՆ-ն է՝ 86․5 մլն դոլար, անկում՝ 20․57%։ Յոթերորդը Իտալիանն է՝ 83․4 մլն դոլար, անկում՝ 10․36%։ Ութերորդ հորիզոնականում Իրաքն է՝ 78․05 մլն դոլար, աճ՝ 127․58%։ Իններորդն Կորեան է՝ 40․9 մլն դոլար, աճ՝ 17․73%։ Տասնյակը եզրափակում է Բելգիան՝ 33․8 մլն դոլար, անկում՝ 27․26%։

Ինչ վերաբերում է երկրների համախմբերին, ապա ԱՊՀ երկրների հետ առևտուրն նվազել է 62․37%-ով և կազմել 1․69 մլրդ դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 1․64 մլրդ դոլար, անկում՝ 63%։

ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 0․07%-ով և կազմել 494․7 մլն դոլար, իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալն նվազել է 52․15%-ով և կազմել 2․3 մլրդ դոլար։

25/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.29
-0.18
Եվրո (EUR)
394.05
-0.34
Ռուբլի (RUR)
4.3698
-0.0292
Լարի (GEL)
138.97
-0.05
41973
-532
Արծաթ
491.96
-0.76