Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Սաուդյան Արաբիան և Քուվեյթը նավթի նոր հանքավայր են բացել
26/05/2025 18:58
Կիսվել

Սաուդյան Արաբիան և Քուվեյթը նավթի նոր հանքավայր են բացել

Wafra Joint Operations-ը նավթի նոր հանքավայր է հայտնաբերել Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի միջև գտնվող չեզոք գոտում:

Հանքավայրը հայտնաբերվել է Վաֆրայից 5 կիլոմետր դեպի հյուսիս գտնվող տարածքում:

«Սա առաջին նավթահանքի հայտնաբերումն է այն պահից ի վեր, երբ 2020 թվականի կեսերին վերականգնվել են արդյունահանման աշխատանքները չեզոք և հարակից ծովային գոտում։ Սա շատ կարևոր է, հաշվի առնելով դրա դրական ազդեցությունը երկու երկրների՝ որպես աշխարհում հուսալի էներգամատակարարների կարգավիճակի և էներգակիրների հետախուզման ու արդյունահանման ոլորտում հնարավորությունների վրա», – ընդգծում է Սաուդյան Արաբիայի պետական լրատվական գործակալությունը։

Չեզոք գոտին, որի մակերեսը գերազանցում է 5.7 հազար քմ-ն, ստեղծվել է Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի միջև 1922 թվականին կնքված համաձայնագրի շրջանակներում։ 1970 թվականին կողմերը համաձայնել են գոտին բաժանել՝ միաժամանակ շարունակելով համատեղ կերպով օգտագործել դրա նավթային ռեսուրսները՝ Վաֆրա և Խաֆջի հանքավայրերը։

Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի միջև 2014-2015 թվականներին առաջացած տարաձայնությունները հանգեցրել էին նավթի արդյունահանման լիակատար դադարեցման չեզոք գոտում, որի պաշարները կազմում են աշխարհի նավթի արտադրության մոտ 0.5%-ը։

Վաֆրա հանքավայրից բացի չեզոք գոտում համատեղ շահագործվում է նաև Խաֆջի հանքավայրը: Համատեղ հանքավայրերում նավթի արդյունահանումը վերսկսվել է 2020 թվականի հուլիսին։

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59