ԲԻԶՆԵՍԻ 46%-Ն ԱՐԴԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
2013 թվականի երկրորդ եռամսյակում էլեկտրոնային եղանակով հաշվետվություն է ներկայացրել 43 հազար 488 տնտեսվարող սուբյեկտ կամ հաշվետվություն ներկայացնողների շուրջ 46%-ը: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկանցում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու եռամսյակում հարկային մուտքերի ընդհանուր ծավալը կազմել է 149,3 մլրդ ՀՀ դրամ, որի շուրջ 95,6%-ը կազմել են էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ ներկայացնողների հարկային մուտքերը:
Նշենք, որ 2013 թվականի առաջին եռամսյակում էլեկտրոնային եղանակով հաշվետվություն էր ներկայացրել 39 հազար տնտեսվարող սուբյեկտ: Միևնույն ժամանակ, հարկային մուտքերի ընդհանուր ծավալը կազմել էր 142,1 մլրդ ՀՀ դրամ, որի շուրջ 94%-ը կազմել էին էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ ներկայացնողների հարկային մուտքերը: