
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 3.6%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 6,761.2 տոննա պանիր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալը աճել է 3.6%-ով։
Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունը աճել է 51.7%-ով և կազմել 1,121.2 տոննա։ Կաթի արտադրությունն աճել է 1.9%-ով՝ կազմելով 3,391.8 տոննա։
Կաթնաշոռի արտադրական ծավալն աճել է 24.5%-ով և կազմել 924.1 տոննա։ Մածունի արտադրությունն աճել է 2.5%-ով և կազմել 3,288.2 տոննա, իսկ թթվասերի արտադրությունը աճել է 24.6%-ով՝ կազմելով 2,530.5 տոննա:
Պաղպաղակի արտադրությունն աճել է 24.9%-ով և կազմել 3,197.1 հազար լիտր։