
ՉԻՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ «ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ԵՆ» ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻՆ
2012 թվականի արդյունքներով, 2007 թվականի համեմատ, համաշխարհային ֆինանսական համակարգի համախառն շահույթի ընդհանուր ծավալում բրիտանական բանկերի մասնաբաժինը կրճատվել է շուրջ երկու անգամ և կազմել 5%, մինչդեռ չինական բանկերին հաջողվել է իրենց մասնաբաժինը 4%-ից հասցնել 20%-ի:
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված՝ բրիտանական բանկերի եկամուտները զգալի կրճատվել են, ինչով պայմանավորված բրիտանական խոշորագույն բանկերը մտադիր են մինչև տարեվերջ իրականացնել աշխատատեղերի լայնամասշտաբ կրճատումներ: