Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-ապրիլ
23/06/2025 13:28
Կիսվել

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-ապրիլ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-ապրիլին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 3․86 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն նվազել են 46․49%-ով կամ 3․4 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն նվազել են 72․7%-ով կամ 3․6 մլրդ դոլարով և կազմել 1․4 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 35․2%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 436․8 մլն դոլար, +60․22% կամ 164․2 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 11․32%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 223․8 մլն դոլար, +1․51% կամ +3․3 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 5․8%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 194․6 մլն դոլար, +14․05% կամ +24 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 5․04%-ը։

Հինգերորդ տեղում  ԱՄԷ-ն է՝ 125․3 մլն դոլար, -7․28% կամ -9․8 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 3․25%-ը։

ԱՄՆ-ն վեցերորդն է՝ 127․1 մլն դոլար, -20․14% կամ -32․1 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 3․3%-ը։

Յոթերորդը Գերմանիան է՝ 118 մլն դոլար, -12․41% կամ -16․7 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 3․06%-ը։

Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 116․7 մլն դոլար, +19․11% կամ +18․7 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 3․03%-ը։

Իններորդը Նիդերլանդներն են՝ 61․8 մլն դոլար, +75․8% կամ +26․7 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1․6%-ը։

Տասնյակը եզրափակում է Կորեան՝ 55․8 մլն դոլար, -14․62% կամ -9․6 մլն դոլար։ Կորեային բաժին է ընկնում ներմուծման 1․45%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 29․96%։

Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն նվազել են 71․68%-ով և կազմել 1․4 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն նվազել է 72․3%-ով և կազմել 1․39 մլրդ դոլար։  Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն աճել են 1․64%-ով և կազմել 624․5 մլն դոլար։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2025թ. հունվար-ապրիլին Հայաստան է ներմուծվել 1․312 մլրդ դոլարի ռուսական արտադրանք՝ -73․3%։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 608․8 մլն դոլար՝ +36․2%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 190․9 մլն դոլար՝ +13․7%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 104․2 մլն դոլար է՝ -17․7%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 104․8 մլն դոլար՝ -17․6%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 111 մլն դոլար՝ +4%։

Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 43․8 մլն դոլար՝ +26․2%:

Իսպանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 26․6 մլն դոլար՝ +13․5 անգամ։

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 28․8 մլն դոլար՝ +18․3%։

Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 62․6 մլն դոլար՝ +56․9%։

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02