ՀՀ օպերատորների բջջային կապից ստացված եկամուտները 2025թ. I եռամսյակում կազմել են մոտ 23.56 մլրդ ՀՀ դրամ
2025թ. առաջին եռամսյակում ՀՀ բջջային օպերատորների շարժական բջջային կապից ստացված գործառնական եկամուտները կազմել են 23.56 մլրդ ՀՀ դրամ։ 2024թ. նույն եռամսյակի ցուցանիշի համեմատ` 22.07 մլրդ ՀՀ դրամ, նվազել է 6.76%-ով կամ 1.49 մլրդ ՀՀ դրամով։
Մասնավորապես, 2025 թվականի I եռամսյակում նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ Viva-ի եկամուտներն աճել են 1.09 մլրդ ՀՀ դրամով կամ 8.51%-ով և կազմել 13.96 մլրդ ՀՀ դրամ։ Team Telecom-ի եկամուտները աճել են 140.2 մլն ՀՀ դրամով կամ 3.03%-ով և կազմել 4.77 մլրդ ՀՀ դրամ։ Իսկ Ucom-ի գործառնական եկամուտները աճել են 256.5 մլն ՀՀ դրամով կամ 5.60%-ով` կազմել 4.83 մլրդ ՀՀ դրամ։

2025 թվականի I եռամսյակում Viva-ի գործառնական ծախսերը կազմել են 6.19 մլրդ ՀՀ դրամ։ Գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը՝ 7.77 մլրդ դրամ, իսկ հիմնական միջոցների մաշվածություն և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան՝ 3.16 մլրդ դրամ։
Միևնույն ժամանակ Team Telecom-ի գործառնական ծախսերը կազմել են 3.33 մլրդ ՀՀ դրամ։ Գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը՝ 1.43 մլրդ դրամ, իսկ հիմնական միջոցների մաշվածություն և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան՝ 0.45 մլրդ դրամ։
Վերոնշայալ ժամանակահատվածում Ucom-ի գործառնական ծախսերը կազմել են 2.99 մլրդ ՀՀ դրամ։ Գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը՝ 1.85 մլրդ դրամ, իսկ հիմնական միջոցների մաշվածություն և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան՝ 1.37 մլրդ դրամ։
