ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ՆՊԱՍՏՆԵՐՆ ՈՒ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ 4.4%-ՈՎ
Ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեից շուրջ 121.2 մլրդ դրամ ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը:
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ հաշվետու ամիսներին այս ծախսերի մասով ապահովվել է ներկայացված բոլոր պարտավորությունների կատարումը և արձանագրվել է կիսամյակային ծրագրի 80.7% կատարողական:
Ըստ ներկայացված տվյալների՝ հունվար-մայիսին նշված գումարից 82.2 մլրդ դրամը կազմել են կենսաթոշակները, 39 մլրդ դրամը` նպաստները:
Նախորդ տարվա հունվար-մայիս ամիսների համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերն ավելացել են 4.4%-ով կամ 5.1 մլրդ դրամով: