Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՊԵԿ-ը բացահայտել է ապօրինի հանքարդյունահանման գործունեության դեպք. պետությանը պատճառվել է 63 մլն դրամի վնաս
04/07/2025 12:06
Կիսվել

ՊԵԿ-ը բացահայտել է ապօրինի հանքարդյունահանման գործունեության դեպք. պետությանը պատճառվել է 63 մլն դրամի վնաս

Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտվել է ապօրինի ընդերքօգտագործման գործունեության դեպք։

ՀՀ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություներ էին ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում իրականացվում է առանց համապատասխան թույլտվության  ընդերքօգտագործման գործունեություն։ Վարչության ոլորտային թիվ 5 բաժնի աշխատակիցների ձեռնարկած  օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունները հաստատվել են. Տեղ համայնքի վարչական տարածքում գործող կազմակերպությունն առանց ընդերքօգտագործման թույլտվության իրականացրել է օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ։

Հանքարդյունահանման իրական ծավալները պարզելու նպատակով ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված համապատասխան չափագրման արդյունքում պարզվել է, որ տվյալ տարածքից տեղահանվել է շուրջ 6.8 խորանարդ մետր ծավալով հրաբխային խարամանման լեռնային զանգված և մոտ 65.5 խորանարդ մետր ծավալով բազալտանման լեռնային զանգված։ Ծավալված այս գործունեության հետևանքով դեգրադացվել է 6.210  քառակուսի մետր մակերեսով տարածք:

Ընդերքօգտագործման ապօրինի այս գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 63 միլիոն ՀՀ դրամի վնաս։

Ձեռք բերված փաստական տվյալների հիմքով առանց թույլտվության ընդերքի բնական պաշարներն օգտագործելու փաստի մասով կազմվել է արձանագրություն, հարուցվել է վարչական վարույթ: Արձանագրությունը և կից նյութերն ուղարկվել են ՊԵԿ Իրավաբանական վարչություն:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում կազմված նյութերի հիմքով, առերևույթ հանցագործության հատկանիշներով, հաղորդում է ներկայացվել նաև ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով։

ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին խստորեն հետևել օրենքի պահանջներին և զերծ մնալ ընդերքի կամ բնական պաշարների օգտագործումից՝ առանց համապատասխան թույլտվության կամ լիցենզիայի:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52