
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Չինաստանը պաշտոնապես սահմանել է հակադեմպինգային մաքսատուրքեր՝ 27.3-34.9% եվրոպական կոնյակի և բրենդիի ներմուծման վրա։ Այս որոշումն ուժի մեջ է մտնում 2025-i հուլիսի 5-ից և կգործի հինգ տարի։ Այդ մասին հաղորդել է Չինաստանի առևտրի նախարարությունը։
Նոր մաքսատուրքերը վերաբերում են կոնյակին և բրենդիին` ԵՄ-ից արտահանվող: Բացառություններ կան 34 արտադրողի համար, որոնք համաձայնվել են պահել որոշակի գնի պարտավորություններ։ Նրանց թվում են հայտնի ապրանքանիշեր՝ Martell (Pernod Ricard) և Remy Martin (Remy Cointreau)։
Դեռ 2024 թվականին Չինաստանը նախնական որոշում էր ընդունել եվրոպական կոնյակի նկատմամբ մաքսատուրքերի վերաբերյալ։ Դա պատասխան էր ԵՄ-ի որոշմանը, որը սահմանեց մինչև 45% մաքսատուրք չինական էլեկտրամոբիլների վրա:
Կոնյակագործների տվյակների համաձայն՝ կոնյակի արտահանումը Չինաստան նվազել է մինչև 70%, մինչդեռ Չինաստանը համարվում է աշխարհի խոշորագույն շուկան կոնյակի սպառման առումով։
Այսպիսով, կոնյակի շուրջ սկսված մաքսային պատերազմը խորհրդանշում է Չինաստան-ԵՄ աճող տնտեսական լարվածությունը, որտեղ բախվում են տեխնոլոգիական և ավանդական ապրանքների շահեր։