
Դոնալդ Թրամփը ներմուծման 50% մաքսատուրքեր է սահմանել Բրազիլիայի նկատմամբ
2025 թվականի օգոստոսի 1-ից ԱՄՆ-ն կսահմանի 50% ներմուծման մաքսատուրք Բրազիլիայից ներկրվող բոլոր ապրանքների վրա:
«Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք Բրազիլիայից ներկրվող բոլոր ապրանքների համար կգանձենք 50% մաքսատուրք», – նշվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ 25% մաքսատուրք է սահմանում Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներկրվող ցանկացած ապրանքի վրա։ Նրա խոսքով՝ ժամանակն է վերջ դնել այդ պետությունների սակագնային և ոչ սակագնային արգելքներով պայմանավորված առևտրային դեֆիցիտներին։