Տնտեսական

USD BUY - 383.00+0.50 USD SELL - 387.00+0.00
EUR BUY - 442.00-2.00 EUR SELL - 451.00-2.00
OIL:  BRENT - 68.86-0.06 WTI - 66.79+0.29
COMEX:  GOLD - 3341.20-0.76 SILVER - 38.14-0.88
COMEX:  PLATINUM - 1419.30+0.00
LME:  ALUMINIUM - 2580.50-0.44 COPPER - 9645.50+0.28
LME:  NICKEL - 15146.00+0.54 TIN - 33312.00-0.66
LME:  LEAD - 1996.00-0.35 ZINC - 2697.00-1.21
FOREX:  USD/JPY - 149.08+0.99 EUR/GBP - 1.1611-0.57
FOREX:  EUR/USD - 1.1611-0.57 GBP/USD - 1.3384-0.35
STOCKS RUS:  RTSI - 1114.06+2.12
STOCKS US: DOW JONES - 44023.29-0.98 NASDAQ - 20677.80+0.18
STOCKS US: S&P 500 - 6243.76-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 39663.40-0.04 TOPIX - 2819.40-0.21
STOCKS CHINA:  HANG SENG - 24517.76-0.29 SSEC - 3503.78-0.03
STOCKS EUR:  FTSE100 - 8938.32-0.66 CAC40 - 7766.21-0.54
STOCKS EUR:  DAX - 24060.29-0.42
16/07/2025  CBA:  USD - 383.96-0.16 GBP - 514.74-2.13
16/07/2025  CBA:  EURO - 446.01-2.8
16/07/2025  CBA:  GOLD - 41294-92 SILVER - 472.3-9.28
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը ճանապարհեց 2024-2025 ուստարվա իր շրջանավարտներին
16/07/2025 18:10
Կիսվել

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը ճանապարհեց 2024-2025 ուստարվա իր շրջանավարտներին

ԵՊՀ 6-րդ մասնաշենքի (Սև շենքի) դահլիճում տեղի ունեցավ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 2024-2025 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Շրջանավարտներին ողջունեցին և բարի երթ մաղթեցին ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, հրավիրյալ նախկին շրջանավարտներ, հյուրեր: 

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Կառլեն Խաչատրյանը շնորհավորեց շրջանավարտներին՝ հորդորելով միշտ բարձր պահել համալսարանականի պատիվը և հպարտությամբ կրել համալսարանականի կոչումը. «Սիրելի՛ շրջանավարտներ, դուք Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտներ եք։ Հիշե՛ք՝ դա պատիվ է, բայց միաժամանակ՝ մեծ պատասխանատվություն։ Ձեր խոսքը և քայլերը այսուհետ շատերի համար կլինեն օրինակելի, իսկ ձեր հաջողությունները՝ նաև ֆակուլտետի հաջողությունները։ Ինքնազարգացման ճանապարհը երբեք չպետք է դադարի։ Եղեք մշտապես բաց նոր գիտելիքի ու գաղափարների առաջ, երբեք մի՛ բավարարվեք արդեն իսկ ձեռք բերվածով։ Փորձեք ամեն օր մի փոքր գերազանցել ինքներդ ձեզ»։

Դեկանն իր խոսքում առանձնակի կարևորեց այս տոնական և խորհրդանշական օրվա խորհուրդը՝ այն համարելով լավագույն առիթը շնորհակալություն հայտնելու ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին իրենց բազմամյա նվիրումի և առաքելության համար. «Հարգելի՛ գործընկերներ, ձեր համբերությունն ու նվիրվածությունը, գիտելիքն ու հոգատարությունը տարիների ընթացքում ձևավորել են այս սերունդը։ Դուք ներդրել եք ոչ միայն ժամանակ և ջանք, այլև հոգի ու հոգածություն։ Շնորհակալ ենք այդ ամենի համար»:

ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը շնորհավորեց շրջանավարտներին՝ հորդորելով գիտակցումով մոտենալ համալսարանական կրթությանը, որը ոչ միայն գիտելիքի աղբյուր է, այլև՝ ինքնության ու արժեքային համակարգի մի մաս. «Դիպլոմը, որ այսօր ստանալու եք, հաստատելու է երկու կարևոր իրողություն։ Առաջինը՝ ձեր ձեռքբերումները՝ մասնագիտական և ընդհանրական գիտելիքները, կարողություններն ու հմտությունները։ Բայց ոչ պակաս կարևոր է, որ այն վկայում է ձեր պատկանելիությունը համալսարանական ընտանիքին։ Դա ձեր նոր «անձնագիրն» է՝ հաստատումն առ այն, որ դուք համալսարանական եք: Այսօր բոլորս կարող ենք վստահաբար ասել, որ ԵՊՀ-ն ոչ միայն մեր սրտերում է առաջինը, այլև Հայաստանի միակ բուհն է, որը պաշտոնապես ընդգրկված է աշխարհի լավագույն համալսարանների շարքում։ Այն, վայելելով համաշխարհային ակադեմիական հանրության ճանաչումն ու հարգանքը, ներկայացված է միջազգային հեղինակավոր վարկանիշային աղյուսակներում: Դա պաշտոնապես հաստատում է այն, ինչին մենք միշտ վստահ ենք եղել. ԵՊՀ-ն բացառիկ կրթական հաստատություն է»։

Ելույթն ամփոփելով՝ Է. Ասրիյանը հորդորեց. «Տարեք ձեզ հետ համալսարանական արժեքները՝ մտածողության ազատությունը, պատասխանատվությունը, հոգատարությունը, ու պարբերաբար վերադարձեք ձեր հարազատ համալսարան՝ ձեզ հետ բերելով համալսարանական միջավայրը նոր մոտեցումներով հարստացնող գաղափարներ»:

Շնորհավորական ուղերձներով հանդես եկան նաև «Բիբլոս Բանկ Արմենիայի» գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը, «Յո սփեյս» խմբի գլխավոր գործադիր տնօրեն Արա Խաչատրյանը և «Ֆիլիպ Մորիս ինթերնեյշնլ» («Philip Morris International»-PMI) ընկերության նորարարությունների և համագործակցության մենեջեր Օֆելյա Սարգսյանը:

Նախկին շրջանավարտները հորդորեցին ներկա շրջանավարտներին մշտապես սովորել, անդադար աշխատել, վստահել սեփական ուժերին, չվախենալ սխալներից և գտնել իրենց ինքնատիպ ճանապարհը: Նրանք մաղթեցին տարիներ անց վերադառնալ ֆակուլտետ՝ որպես իրենց ոլորտների կայացած և հաջողակ առաջնորդներ՝ հպարտ ու համոզված, որ իրենց կատարած ընտրությունն ամենաճիշտն է եղել։

Ելույթներին հաջորդեց ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը 2024-2025 ուստարում ունի բակալավրիատի 173 առկա ու 52 հեռակա, իսկ մագիստրատուրան՝ 45 առկա և 26 հեռակա ուսուցմամբ շրջանավարտներ:

16/07/2025
դրամ
Դոլար (USD)
383.96
-0.16
Եվրո (EUR)
446.01
-2.8
Ռուբլի (RUR)
4.9012
-0.0102
Լարի (GEL)
141.6
-0.04
41294
-92
Արծաթ
472.3
-9.28