Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿՆ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԲԱՑԵԼ Է ՍԻՆԳԱՊՈՒՐՈՒՄ
12/07/2013 12:54
Կիսվել

ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿՆ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԲԱՑԵԼ Է ՍԻՆԳԱՊՈՒՐՈՒՄ

Շվեյցարիայի Ազգային բանկը բացել է իր առաջին օտարերկրյա մասնաճյուղը: Այն Սինգապուրում է: Բանկի ղեկավարությունը վստահ է, որ այս քայլը հնարավորություն կտա առավել արդյունավետ կերպով կազմակերպել արտարժութային պահուստների կառավարման գործընթացը: Հայտնի է, որ Շվեյցարիայի բանկի արտարժութային պահուստների մի զգալի մասը՝ շուրջ 50 մլրդ ԱՄՆ դոլարը, կազմում են ասիական ակտիվները:

Reuters-ը գրում է, որ 2013 թվականի մարտ ամսվա դրությամբ Շվեյցարիայի Ազգային բանկի արտարժութային պահուստների մոտ 9%-ը ներկայացված է ճապոնական յենով, 5%-ը՝ ավստրալիական և սինգապուրյան դոլարներով, ինչպես նաև հարավկորեական վոնով:

Նշենք, որ Շվեյցարիայի Ազգային բանկը Ինդոնեզիայի կենտրոնական բանկից հետո երկրորդն է, որը մասնաճյուղ է բացել Սինգապուրում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գերմանական Deutsche Bank-ը մտադիր է Սինգապուրում ստեղծել շուրջ 200 տոննա տարողությամբ ոսկու պահեստ: Բանկի ներկայացուցիչների պարզաբանմամբ՝ նման մտադրությունը պայմանավորված է Ասիայում այս թանկարժեք մետաղի նկատմամբ պահանջարկի աճով: Սպասվում է, որ պահուստի ստեղծումը կնպաստի Ասիայի թանկարժեք մետաղների շուկայում գերմանական բանկի գործունեության ընդլայնմանը: 

Նշենք, որ տարեսկզբից ոսկու գները համաշխարհային շուկայում գրանցել են մոտ 17% անկում, ինչը լրացուցիչ ազդակ է հաղորդել Ասիայում ոսկու պահանջարկի աճին:

Բացի այդ, Սինգապուրը անցյալ տարի չեղյալ էր հայտարարել ներդրումային ոսկու վաճաքից գանձվող հարկերը, որն առավել է մեծացրել ասիական տարածաշրջանում ոսկու նկատմամբ հետաքրքրությունը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12