Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԵԿՆԱՐԿԸ ԿՏՐՎԻ ՆՈՐԱՎԱՆՔՈՒՄ
15/07/2013 11:11
Կիսվել

ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԾՐԱԳՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԵԿՆԱՐԿԸ ԿՏՐՎԻ ՆՈՐԱՎԱՆՔՈՒՄ

Վաղը՝ հուլիսի 16-ին, Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի (BSSRC) ծրագրի հայ, վրացի և թուրք գործընկերները կազդարարեն անդրտարածաշրջանային ծրագրի պաշտոնական մեկնարկը՝ Վայոց ձորի Նորավանքի տաճարի մոտ: 

BSSRC-ն Վրաստանի, Հունաստանի, Թուրքիայի և Հայաստանի հասարակական կազմակերպությունների միջև համատեղ ծրագիր է, որի նպատակն է 3000-կիլոմետրանոց զբոսաշրջային ուղի ստեղծել, որը հունական Սալոնիկ քաղաքից կձգվի մինչև հայկական Մեղրի: Ծրագիրը, ի թիվս տարբեր նախագծերի, կներառի սմարթֆոնների հավելվածներ iPhone-ների, iPad-ների, ինչպես նաև Android և Windows օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսների և պլանշետների համար: BSSRC ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական Միության Սևծովյան համագործակցության ծրագիրը, Հայաստանում՝ նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ իր «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի միջոցով: 

Միջոցառման մասնակիցները կդիտեն Արենի և Շատին գյուղերից պարողների և երաժիշտների կատարումները, կմասնակցեն տեղի գյուղացիների աղուհացի միջոցառմանը, կշրջեն Նորավանքի համալիրի տարածքում և կայցելեն մոտակա գինու գործարանը: 

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից տեղեկացնում են, որ միջոցառմանը ներկա կլինեն Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, Հայաստանում Հունաստանի, Վրաստանի, Իտալիայի և Չինաստանի դեսպանները, Հայաստանի մշակույթի, էկոնոմիկայի, տրանսպորտի և կապի նախարարությունների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12