
ՄԻՆՉԵՎ 2017Թ.-Ը ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿՄՆԱ ԱՆՓՈՓՈԽ
Մինչև 2017 թվականը Հունաստանում ամսական նվազագույն աշխատավարձը կմնա անփոփոխ՝ 586 եվրո: Նման դրույթ է նախատեսված Հունաստանի խորհրդարանում քննարկման ներկայացված օրենսդրական նախագծերի փաթեթով:
Նշենք, որ այս փաթեթով նախատեսվում են նաև պետական աշխատատեղերի նոր կրճատումներ, նոր հարկերի ներդրում, բյուջեի ծախսերի նվազեցում, մասնավորեցման գործընթացներ և այլ:
Այս նոր միջոցառումների դեմ Հունաստանում ընթանում է համընդհանուր գործադուլ: