Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Եվրոպայի ևս մեկ երկիր ցանկանում է վերադարձնել իր ոսկին
25/07/2025 18:34
Կիսվել

Եվրոպայի ևս մեկ երկիր ցանկանում է վերադարձնել իր ոսկին

Սերբիայի կենտրոնական բանկի հաղորդմամբ՝ Սերբիայի արտասահմանում պահվող ոսկին կվերադարձվի երկիր։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով Սերբիայի Կենտրոնական բանկին։

Ոսկու տեղափոխման որոշումը պայմանավորված է Բելգրադի ցանկությամբ՝ ապահովել պահուստների անվտանգությունը ճգնաժամային ժամանակաշրջաններում։ Գործակալության գնահատմամբ՝ Սերբիան կլինի Արևելյան Եվրոպայի առաջին երկիրը, որը չի պահի իր ոսկու պահուստները ավանդական կենտրոններում, ինչպիսիք են Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն։

Սերբական կարգավորիչ մարմինը նշել է, որ ոսկու վերադարձի գործընթացը սկսվել է 2021 թվականին՝ «աշխարհում աճող անորոշության պայմաններում»։ Սերբիայի ոսկու ընդհանուր պաշարները գնահատվում են 50.5 տոննա։ Դրանց մեծ մասն արդեն գտնվում է Բելգրադում՝ բացառությամբ 2024 թվականին գնված 5 տոննայի, որը դեռ պահվում է Շվեյցարիայում։ Այդ ծավալի արժեքը կազմում է շուրջ 6 միլիարդ դոլար։

Նշվում է, որ 2022 թվականին Ռուսաստանի արժութային պահուստների սառեցումից հետո աշխարհի կենտրոնական բանկերը կրկնապատկել են ոսկու կուտակման տեմպերը՝ ընդգծելով դոլարով և եվրոյով արտահայտված ակտիվների հետ կապված քաղաքական ռիսկերն ու անկայունությունը։ Ոսկու պահպանումը երկրի ներսում պաշտպանում է նման օտարերկրյա միջամտություններից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայում ևս բարձրացվել է արտասահմանում պահվող ոսկու վերադարձի հարցը։ Տեղական քաղաքական գործիչներն իրենց հերթին նշել են, որ ԱՄՆ-ին այլևս հնարավոր չէ համարել հուսալի գործընկեր՝ պահուստները վստահելու համար։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52