
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԲԱԶԱՅԻ ՎՐԱ ԿԲԱՑՎԻ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԻԱՆՍ ՊՈ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի բազայի վրա կբացվի Ֆրանսիայի էքս Ան Պրովանսի Սիանս Պո էքս (Science Po Aix) համալսարանի մասնաճյուղ: Նախնական համագործակցության հուշագիրը ստորագրվել էր 2012թ. հունիսին: Առաջիկայում նախատեսվում է համաձայնագրի ստորագրում:
Համագործակցության արդյունքում նախատեսվում է կազմակերպել համատեղ ուսումնական ծրագրեր, իրականացնել հետազոտական աշխատանքներ, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրեր:
Սիանս Պոյի մասնաճյուղի շրջանավարտներին կտրվեն ֆրանսիական նմուշի դիպլոմներ:
Նշենք, որ Սիանս Պո համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը:
Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն ևս Սիանս Պո համալսարանի շրջանավարտ է: