Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Կատարը կարող է դադարեցնել ԵՄ-ին հեղուկ գազի մատակարարումը ԵՄ կլիմայական պահանջների պատճառով
28/07/2025 13:42
Կիսվել

Կատարը կարող է դադարեցնել ԵՄ-ին հեղուկ գազի մատակարարումը ԵՄ կլիմայական պահանջների պատճառով

Կատարը կարող է ամբողջությամբ դադարեցնել հեղուկ բնական գազի մատակարարումը ԵՄ, եթե ԵՀ-ն չհանի իր մատակարարման շղթայի վերաբերյալ նոր ցուցման կլիմայի պաշտպանության առանցքային պահանջները։ Այս մասին գրում է գերմանական Welt am Sonntag թերթը՝ հղում անելով Կատարի էներգետիկայի հարցերով պետական նախարարի և QatarEnergy-ի գլխավոր տնօրեն Սաադ բեն Շարիդ ալ-Քաաբիի նամակին։

Չորսէջանոց նամակում, որը մայիսի 21-ին ուղարկվել է Բելգիայի կառավարությանը, ալ-Քաաբին բացեիբաց սպառնացել է մատակարարումների դադարեցմամբ։ Նա հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է կատարի հավելյալ փոփոխություններ CSDDD տեքստում, հակառակ դեպքում «Կատարը և QatarEnergy-ն ստիպված կլինեն լրջորեն վերանայել ՀԲԳ-ի և այլ ապրանքների այլընտրանքային շուկաները ԵՄ-ից դուրս, որոնք ապահովում են ավելի կայուն և բարենպաստ գործարար միջավայր»։

Նամակում նշվում է, որ CSDDD ցուցման 22-րդ հոդվածը, որը վերաբերում է կլիմայի պաշտպանությանը, պարունակում է «ակնհայտ անհամապատասխանություններ և հակասություններ» Կատարում գործող օրենքների և ստանդարտների հետ։

Նախարարը նաև ընդգծել է, որ ԵՄ-ն անտեսում է յուրաքանչյուր երկրի իրավունքն` ինքնուրույն սահմանել կլիմայի պաշտպանության իր նպատակները՝ ինչպես սահմանված է Փարիզի կլիմայական համաձայնագրում։

«22-րդ հոդվածի չկատարman դեպքում սպառնացող խիստ տուգանքները, պատժամիջոցները և պատասխանատվության սպառնալիքները վտանգ են ներկայացնում, որը կարող է խոչընդոտել QatarEnergy-ի՝ ԵՄ-ին շարունակական մատակարարումներ ապահովելու հնարավորությանը», – նշվում է նամակում։

Welt am Sonntag-ի տվյալներով՝ ալ-Քաաբիի այս նամակը ուղարկվել է ոչ միայն Բելգիա, այլ նաև մի շարք այլ ԵՄ անդամ պետություններ։

ԵM-n ձգտում է մինչև2050-ը դառնալ կլիմայական առումով չեզոք, սակայն այդ ժամկետը նշված չէ Փարիզի համաձայնագրում։

«Ես համոզված եմ, որ ընկերությունները չպետք է կանգնեն իրենց երկրի կլիմայական քաղաքականության և ԵՄ-ի պահանջների միջև ընտրության առաջ», – ասված է պաշտոնյայի ուղերձում։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52