
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր 2013 թվականի հուլիսի 17-ի N 256Ն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հայտարարում է 801-811ՄՀց – 842-852ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվության տրամադրման համար մրցույթ:
Մրցույթի մասնակցության իրավունք ունեն վերոնշյալ որոշմամբ հաստատված մրցույթի կանոնների պահանջներին բավարարող ընկերությունները:
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են քաղաք Երևան, Սարյան 22 հասցեով: