Տնտեսական

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 439.00-1.00 EUR SELL - 446.50-1.50
OIL:  BRENT - 68.67-1.17 WTI - 66.18-1.53
COMEX:  GOLD - 3427.40+0.44 SILVER - 37.44+0.83
COMEX:  PLATINUM - 1335.40+1.10
LME:  ALUMINIUM - 2566.00+0.04 COPPER - 9630.50+0.20
LME:  NICKEL - 14987.00+0.34 TIN - 33378.00+2.04
LME:  LEAD - 1971.50+0.05 ZINC - 2727.00-1.21
FOREX:  USD/JPY - 147.17-0.28 EUR/GBP - 1.1556-0.22
FOREX:  EUR/USD - 1.1556-0.22 GBP/USD - 1.3276-0.06
STOCKS RUS:  RTSI - 1096.75+2.52
STOCKS US: DOW JONES - 44173.64+1.34 NASDAQ - 21053.58+1.95
STOCKS US: S&P 500 - 6329.94+1.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 40290.70-1.25 TOPIX - 2916.20-1.10
STOCKS CHINA:  HANG SENG - 24733.45+0.92 SSEC - 3583.31+0.66
STOCKS EUR:  FTSE100 - 9128.30+0.66 CAC40 - 7632.01+1.14
STOCKS EUR:  DAX - 23757.69+1.42
04/08/2025  CBA:  USD - 383.56+0.01 GBP - 510.1+5.12
04/08/2025  CBA:  EURO - 443.97+6.3
04/08/2025  CBA:  GOLD - 41272+593 SILVER - 449.99+3.35
Ռումինիան արտակարգ դրություն է հայտարարել ադրբեջանական նավթի պատճառով
05/08/2025 12:20
Կիսվել

Ռումինիան արտակարգ դրություն է հայտարարել ադրբեջանական նավթի պատճառով

Ռումինիան արտակարգ դրություն է հայտարարել Ադրբեջանի նավթի պատճառով։ Դրանում հայտնաբերվել է օրգանական քլորիդներով աղտոտում, ինչը կարող է սարքավորումների վնասի պատճառ դառնալ նավթավերամշակման գործարաններում։

Ավելի վաղ մի շարք արևմտաեվրոպական խոշոր ընկերություններ արդեն հայտնել էին Ադրբեջանի կողմից մատակարարված աղտոտված նավթի մասին։

Երկու նավ աղտոտված նավթով լուրջ խափանում են առաջացրել Ռումինիայի շուկայում:

Ռումինիայի էներգետիկայի նախարարությունը նախօրեին հայտնել էր, որ տեղական OMV Petrom ընկերությունը տեղեկացրել է նախարարությանը, որ հուլիսի 16-18-ը ընդունել է նավ, որը բեռնել էր 92 հազար տոննա ադրբեջանական հում նավթ՝ թուրքական Ջեյհան նավահանգստից։ Վերլուծությունը ցույց է տվել, որ նավթը աղտոտված է եղել օրգանական քլորիդներով։ Այդ պատճառով ընկերությունը հրաժարվել է ընդունել նաև հաջորդ նման բեռը, որը ևս նախատեսվում էր բեռնել Թուրքիայում։

Քանի որ ընկերությունը արդյունքում չի ստացել 184 հազար տոննա նավթի մատակարարում, ինչը գնահատվել է որպես լուրջ խափանում, OMV Petrom-ը պետությունից պահանջել է 80 հազար տոննա նավթ և 30 հազար տոննա դիզելային վառելիք՝ արտակարգ պաշարներից։ Դրանով պետք է ապահովվեր Petrobrazi նավթավերամշակման գործարանի անխափան աշխատանքը և պահպանվեր նավթամթերքների ազգային շուկայի հավասարակշռությունը։ Ռումինիայի մյուս նավթավերամշակման գործարաններն էլ հրաժարվել են ընդունել աղտոտված նավթը։

Քանի որ արտակարգ պահուստներից վառելիքի տրամադրումը կարող է թույլատրվել միայն արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում, էներգետիկայի նախարարությունը ստիպված է եղել հայտարարել արտակարգ դրություն և այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովին։ Այսպիսով, OMV Petrom-ին արտակարգ պահուստներից նավթ է փոխանցվել։

04/08/2025
դրամ
Դոլար (USD)
383.56
+0.01
Եվրո (EUR)
443.97
+6.3
Ռուբլի (RUR)
4.81
+0.024
Լարի (GEL)
141.99
+0.16
41272
+593
Արծաթ
449.99
+3.35