Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
22/07/2013 18:05
Կիսվել

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

Այսօր՝ հուլիսի 22-ին, Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) նախաձեռնութամբ Երևանում մեկնարկել է մտավոր սեփականության իրավունքի խնդիրներին նվիրված՝ «Կեղծարարության և հենության դեմ պայքարը» խորագրով տարածաշրջանային աշխատաժողով, որին մասնակցում են  Հայաստանի և 7 երկրից ժամանած մաքսային ծառայության աշխատակիցներ, ինչպես նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ աշխատաժողովին ներկայացվել են մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության միջազգային փորձը, արդյունավետ կիրառման հիմնական սկզբունքները և առանձնահատկությունները: Ելույթներով հանդես են եկել հայ և օտարերկրյա մաքսավորներ, ՀՄԿ փորձագետներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ներկայացվել են նաև գործնական օրինակներ:

Պետական եկամուտների կոմիտեում վստահ են, որ նման ձևաչափով միջոցառումները թույլ են տալիս բիզնես միջավայր-մաքսային ծառայություն համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնել, միասին քննարկել ոլորտային խնդիրները և գտնել իրավական  ճիշտ լուծումներ: 

Ըստ ՀՄԿ Մտավոր սեփականության իրավունքի գլխավոր տեխնիկական մասնագետ Քրիստոֆ Զիմմերմանի, կեղծարարության և հենության դեմ պայքարը գնալով ավելի մեծ կարևորություն է ստանում. «Այլ երկրների համեմատ Հայաստանի վիճակն այնքան էլ վատ չէ: Մենք հիմա նոր մեթոդներ, մոտեցումներ ենք փորձում կիրառել: Պետք է նշել, որ այս առումով Հայաստանն ուշիմ ուսանող է և փորձում է միջազգային դրույթներին համահունչ աշխատել»:

Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության ինստիտուտի ներդրման, կայացման և հետագա արդյունավետ աշխատանքի ապահովման խնդիրը բխում է ՀՀ-ԵՄ «Խոր և համապարփակ ազատ առևտրի» համաձայնագրի կնքման բանակցությունների ընթացքում ՀՀ-ի  ստանձնած պարտավորություններից:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41