Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.50-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 425.00-1.00
OIL:  BRENT - 91.64+0.10 WTI - 85.61+0.35
COMEX:  GOLD - 4347.50-1.11 SILVER - 63.94-3.30
COMEX:  PLATINUM - 1727.70-1.95
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.42-0.06 EUR/GBP - 1.1579+0.08
FOREX:  EUR/USD - 1.1579+0.08 GBP/USD - 1.3537+0.01
STOCKS RUS:  RTSI - 794.59+2.44
STOCKS US: DOW JONES - 53343.40-0.22 NASDAQ - 26289.71-1.33
STOCKS US: S&P 500 - 7691.76-0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 65326.42-3.16 TOPIX - 4012.31-3.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25495.07+0.09 SSEC - 3894.42-2.40
STOCKS EUR:  FTSE100 - 10728.04+0.07 CAC40 - 8509.36-0.82
STOCKS EUR:  DAX - 26128.36-0.80
19/08/2026  CBA:  USD - 364.96-0.29 GBP - 494.85+0.85
19/08/2026  CBA:  EURO - 423.65+0.84
19/08/2026  CBA:  GOLD - 51670-68 SILVER - 763.87-6.59
Կանադան վերջին 30 տարում առաջին անգամ ավելի շատ ավտոմոբիլ է ներմուծել Մեքսիկայից, քան ԱՄՆ-ից
18/08/2025 16:05
Կիսվել

Կանադան վերջին 30 տարում առաջին անգամ ավելի շատ ավտոմոբիլ է ներմուծել Մեքսիկայից, քան ԱՄՆ-ից

Կանադայի Ազգային վիճակագրական վարչության տվյալներով՝ 2025-ի հունիսին Կանադան Մեքսիկայից ներմուծել է 1.08 մլրդ CAD (≈784 մլն դոլարի) ուղևորատար ավտոմոբիլ, մինչդեռ ԱՄՆ-ից՝ 950 մլն մեքենա։ Սա առաջին անգամ է 1990-ականներից, երբ մեքսիկական ավտոմոբիլային հատվածը գերազանցել է ամերիկյանին։

Bloomberg-ի տվյալներով՝ հիմնական պատճառը ԱՄՆ-ի 25%-անոց մաքսատուրքերն են արտերկրյա ավտոմոբիլների վրա՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից։ USMCA համաձայնագրով արտադրված մեքենաների համար տուրքը վերաբերում է միայն ԱՄՆ-ի սահմաններից դուրս արտադրված մասերին, սակայն դա առանձնապես չի մեղմել կոնֆլիկտը։

Կանադան հակադարձ պատասխանեց՝ սահմանելով համաչափ տուրքեր ԱՄՆ-ում հավաքված մեքենաների համար՝ պահպանելով արտոնություններ այն ընկերությունների համար, որոնք շարունակում են ներդրումներ անել և արտադրանք թողարկել երկրում։

Ռեգո Ինշուրանս

Այս փոփոխությունը կարող է ցույց տալ, թե ինչպես է ԱՄՆ-ի սակագնային քաղաքականությունն ազդելու ավտոարդյունաբերության վրա, քանի որ Կանադան ամերիկյան մեքենաների և պիկափների հիմնական գնորդն է։ 2024-ին ԱՄՆ-ն ավտոմեքենաների արտահանման մեջ դրական սալդո է ունեցել Կանադայի հետ՝ գերազանցելով Գերմանիային, Մեքսիկային և Չինաստանին միասին։

Ամենամեծ արտադրողները՝ General Motors-ը և Ford-ը սովորաբար Կանադա առաքում էին ԱՄՆ-ում հավաքված մեքենաներ։ Հիմա Ford-ը չի արտադրում ավտոմեքենաներ Օնտարիոյում գտնվող իր միակ գործարանում, բայց պլանավորում է հաջորդ տարի սկսել F-Series Super Duty պիկափների արտադրությունը։

Սակայն Մեքսիկայի առաջատարությունը կարող է երկար չտևել․ փետրվարին և մարտին Կանադան ԱՄՆ-ից սովորաբար ներմուծել է միջին հաշվով ամսական 2.5 մլրդ CAD, քանի որ արտադրողները շտապում էին առաքումներ անել մաքսատուրքերի ներդրումից առաջ։ Նախորդ տարի միջին ամսական ցուցանիշը կազմել է մոտ 1.8 մլրդ CAD։

Խոշոր ավտոարտադրողները հիմնականում խուսափել են գները բարձրացնելուց, փոխարենը մի մասն արտադրությունը տեղափոխել է ԱՄՆ կամ փոխել մատակարարման շղթաները՝ ամերիկյան արտադրության մեքենաները ամերիկացի գնորդներին վաճառելու համար։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

19/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.96
-0.29
Եվրո (EUR)
423.65
+0.84
Ռուբլի (RUR)
4.2866
-0.0186
Լարի (GEL)
139.64
-0.17
51670
-68
Արծաթ
763.87
-6.59