Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-հունիս
21/08/2025 20:31
Կիսվել

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-հունիս

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-հունիսին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 5․91 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն նվազել են 38․63%-ով կամ 3․7 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն նվազել են 65․53%-ով կամ 4․1 մլրդ դոլարով և կազմել 2․14 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 36.14%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 646 մլն դոլար, +45․89% կամ 203․2 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 10․92%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 341․2 մլն դոլար, -2․32% կամ -8․1 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 5․77%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 300․6 մլն դոլար, +10․05% կամ +27․5 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 5․08%-ը։

Հինգերորդ տեղում Գերմանիան է՝ 195․7 մլն դոլար, -2․64% կամ -5․3 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 3․31%-ը։

ԱՄՆ-ն վեցերորդն է՝ 190․2 մլն դոլար, -5․52% կամ -11․1 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 3․22%-ը։

Յոթերորդը ԱՄէ-ն է՝ 185․6 մլն դոլար, -20․36% կամ -47․5 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 3․14%-ը։

Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 181․7 մլն դոլար, +16․59% կամ +25․5 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 3․07%-ը։

Իններորդը Նիդերլանդներն են՝ 83․8 մլն դոլար, -15․6% կամ -15․5 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1․42%-ը։

Տասնյակը եզրափակում է Կորեան՝ 80․5 մլն դոլար, +47․3% կամ +25․9 մլն դոլար։ Կորեային բաժին է ընկնում ներմուծման 1․36%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 27․92%։

Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն նվազել են 67․24%-ով և կազմել 1․86 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն նվազել է 67․92%-ով և կազմել 1․8 մլրդ դոլար։ Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն աճել են 3․78%-ով և կազմել 799․7 մլն դոլար։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2025թ. հունվար-հունիսին Հայաստան է ներմուծվել 2․06 մլրդ դոլարի ռուսական արտադրանք՝ -66․3%։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 908․1 մլն դոլար՝ +31%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 297․1 մլն դոլար՝ +10%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 153․5 մլն դոլար է՝ -25․4%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 165․3 մլն դոլար՝ -15․7%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 177․7 մլն դոլար՝ +7․2%։

Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 59․1 մլն դոլար՝ +6․4%:

Իսպանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 41․4 մլն դոլար՝ +18․5 անգամ։

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 109 մլն դոլար՝ +69․2%։

Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են  60 մլն դոլար՝ -2%։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52