Տնտեսական

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 441.00-1.00 EUR SELL - 446.00-2.00
OIL:  BRENT - 67.55+0.67 WTI - 63.43+0.68
COMEX:  GOLD - 3375.00-0.22 SILVER - 38.04+0.48
COMEX:  PLATINUM - 1348.40+0.57
LME:  ALUMINIUM - 2576.50-0.46 COPPER - 9720.50-0.13
LME:  NICKEL - 15008.00-0.94 TIN - 33650.00-0.15
LME:  LEAD - 1981.50+0.53 ZINC - 2787.00+0.36
FOREX:  USD/JPY - 148.66+0.87 EUR/GBP - 1.1591-0.46
FOREX:  EUR/USD - 1.1591-0.46 GBP/USD - 1.34-0.37
STOCKS RUS:  RTSI - 1131.85-2.13
STOCKS US: DOW JONES - 44785.50-0.34 NASDAQ - 21100.31-0.34
STOCKS US: S&P 500 - 6370.17-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 42610.17-0.65 TOPIX - 3082.95-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 25104.61-0.24 SSEC - 3771.10+0.13
STOCKS EUR:  FTSE100 - 9309.20+0.23 CAC40 - 7938.29-0.44
STOCKS EUR:  DAX - 24293.34+0.07
21/08/2025  CBA:  USD - 382.7-0.07 GBP - 515.5-1.05
21/08/2025  CBA:  EURO - 445.92+0.03
21/08/2025  CBA:  GOLD - 41153+118 SILVER - 456.17-12.33
Վրաստանում սթարթափների ֆինանսավորման ընդհանուր տնտեսական ազդեցությունը կազմում է ավելի քան 700 մլն լարի
22/08/2025 13:11
Կիսվել

Վրաստանում սթարթափների ֆինանսավորման ընդհանուր տնտեսական ազդեցությունը կազմում է ավելի քան 700 մլն լարի

Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման փոխնախարար Իրակլի Նադարեիշվիլին գնահատել է Նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության կողմից կազմակերպված՝ 150 հազար լարիի համաֆինանսավորման դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքը և նշել, որ վերջին տարիներին ավելի քան 250 սթարթափ ստացել է դրամաշնորհային ֆինանսավորում այս ծրագրերի շրջանակում։ Նախարարի խոսքով՝ ստացված ընդհանուր տնտեսական ազդեցությունը, ինչպես եկամուտների, այնպես էլ ներգրավված ներդրումների տեսանկյունից, կազմում է ավելի քան 700 միլիոն լարի։

150 հազար լարիի համաֆինանսավորման ծրագրի եզրափակիչ փուլի համար ընտրված 50 սթարթափներն ընտրվել են 150 դիմորդներից, որոնք իրենց բիզնես գաղափարները ներկայացրել էին www.grants.gov.ge էլեկտրոնային պորտալի միջոցով։ Հաղթած սթարթափները հնարավորություն կունենան իրենց ընկերությունը դարձնել ավելի հաջողակ և իրենց արտադրանքը դուրս բերել համաշխարհային շուկա։

«Այս ծրագիրը և պետության մասնակցությամբ իրականացված այլ միջոցառումներ հանգեցրել են նրան, որ այսօր Վրաստանը իրապես հաստատվել է՝ որպես տարածաշրջանում տեխնոլոգիական սթարթափների և տեխնոլոգիական ընկերությունների գլխավոր կենտրոններից մեկը։ Պետության դերն այս ուղղությամբ էլ ավելի կմեծանա, ինչը կնպաստի վրացական էկոհամակարգի և սթարթափների հետագա ինտեգրմանը համաշխարհային շուկաներին և միջազգային ներդրումային նախագծերին»,- հայտարարել է Իրակլի Նադարեիշվիլին։

21/08/2025
դրամ
Դոլար (USD)
382.7
-0.07
Եվրո (EUR)
445.92
+0.03
Ռուբլի (RUR)
4.7724
+0.0021
Լարի (GEL)
141.5
-0.35
41153
+118
Արծաթ
456.17
-12.33