Տնտեսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+1.00
EUR BUY - 434.50+0.50 EUR SELL - 441.00+0.00
OIL:  BRENT - 84.33+0.75 WTI - 79.97+3.75
COMEX:  GOLD - 5065.30-1.95 SILVER - 84.03-0.14
COMEX:  PLATINUM - 2163.60-0.47
LME:  ALUMINIUM - 3194.50+1.74 COPPER - 13108.00-1.76
LME:  NICKEL - 17160.00-3.83 TIN - 53685.00-7.00
LME:  LEAD - 1962.00+0.00 ZINC - 3317.00+0.00
FOREX:  USD/JPY - 157.48+0.36 EUR/GBP - 1.1617+0.05
FOREX:  EUR/USD - 1.1617+0.05 GBP/USD - 1.3364+0.16
STOCKS RUS:  RTSI - 1137.70-0.79
STOCKS US: DOW JONES - 47954.74-1.61 NASDAQ - 22748.99-0.26
STOCKS US: S&P 500 - 6830.71-0.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 55620.84+0.62 TOPIX - 3716.93+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 25757.29+1.72 SSEC - 4124.19+0.38
STOCKS EUR:  FTSE100 - 10413.94-1.45 CAC40 - 8045.80-1.49
STOCKS EUR:  DAX - 23815.75-1.61
06/03/2026  CBA:  USD - 377.31-0.28 GBP - 503.37-0.64
06/03/2026  CBA:  EURO - 436.81-1.5
06/03/2026  CBA:  GOLD - 61916-586 SILVER - 1021.6-32
ՄԱԿ-Ը ԿՄԵԿՆԱՐԿԻ ԾՐԱԳՐԵՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆԸ
30/07/2013 14:43
Կիսվել

ՄԱԿ-Ը ԿՄԵԿՆԱՐԿԻ ԾՐԱԳՐԵՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆԸ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ-ի) մշտական ներկայացուցիչ Բրենդլի Բուզետտոյին:

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման սկզբում գյուղատնտեսության նախարարը զրուցակցի խնդրանքով ներկայացրել է ոլորտի զարգացման միտումները, հիմանական ցուցանիշները և ապագայի ռազմավարական ուղղությունները՝ կարևորելով ՄԱԿ-ի ընտանիքում ներառված բոլոր կառույցների հետ փոխգործակցության արդյունավետությունը:

Նախարարը շեշտել է գյուղացիական տնտեսությունների խոշորացման անհրաժեշտությունը՝ կոոպերացիայի և ասոցիացիաների ստեղծումը, ինչին Բրենդլի Բուզետտին մեծ ոգևորությամբ է արձագանքել՝ նշելով, որ ինքը 2012-2013թթ. ղեկավարել է Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ ) և իրեն հետաքրքիր են Հայաստանի կառավարության այս նորարարական մոտեցումները:

Նախարարը որպես առաջնահերթություն անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգ ներդնելու խնդրին և հույս հայտնել, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն իր նպաստը կարող է բերել այս նախաձեռնությանը ևս:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ-ի) մշտական պատասխանատուն, անդրադառնալով իրականացված ծրագրերին, նշել է, որ Հայաստանի գյուղատնտեսությունն ունի գիտական և մարդկային մեծ ներուժ, և առաջիկայում կառույցը ջանալու է համագործակցության առավել ընդգրկուն ծրագրեր իրականացնել ոլորտում՝ մասնավորապես համայնքների տեղեկատվական շտեմարանների թարմացման, գյուղատնտեսության փորձնական և համատարած հաշվառման, ջերմատնային տնտեսությունների ստեղծման, ինչպես նաև վերապատրաստման ծրագրերի ուղղությամբ, որոնց հիմանական նպատակն է գյուղական բնակչության աղքատության կրճատումը և եկամուտների ավելացումը։

06/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.31
-0.28
Եվրո (EUR)
436.81
-1.5
Ռուբլի (RUR)
4.7767
-0.0401
Լարի (GEL)
138.21
+0.15
61916
-586
Արծաթ
1021.6
-32