Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 415.00+2.00 EUR SELL - 421.00+3.00
OIL:  BRENT - 89.57+2.13 WTI - 83.70+1.27
COMEX:  GOLD - 4056.00+0.95 SILVER - 57.89+1.03
COMEX:  PLATINUM - 1607.30+0.49
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.49-0.08 EUR/GBP - 1.1451+0.46
FOREX:  EUR/USD - 1.1451+0.46 GBP/USD - 1.3343+0.35
STOCKS RUS:  RTSI - 888.08+1.25
STOCKS US: DOW JONES - 51594.14-2.19 NASDAQ - 24442.94-1.74
STOCKS US: S&P 500 - 7316.15-1.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 61434.19-1.49 TOPIX - 3974.03+0.26
STOCKS CHINA:  HANG SENG - 25807.92+1.96 SSEC - 3828.47+0.40
STOCKS EUR:  FTSE100 - 10908.41+0.34 CAC40 - 8408.27-0.60
STOCKS EUR:  DAX - 25460.48-0.01
29/07/2026  CBA:  USD - 366.2-0.34 GBP - 486.75-0.02
29/07/2026  CBA:  EURO - 416.96+0.57
29/07/2026  CBA:  GOLD - 47356-666 SILVER - 673.1-22.6
Եվրոպայի ստորգետնյա գազապահեստարանների պաշարները մոտեցել են 76%-ի
26/08/2025 11:49
Կիսվել

Եվրոպայի ստորգետնյա գազապահեստարանների պաշարները մոտեցել են 76%-ի

Եվրոպայի ստորգետնյա գազապահեստարանների պաշարները մոտեցել են 76%-ի: Այս մասին են վկայում Gas Infrastructure Europe (GIE)-ի տվյալները։ Միևնույն ժամանակ գազի զուտ մուտքագրումը (մուտքագրման և դուրսբերման տարբերությունը) գերազանցել է 46.5 մլրդ խմ՝ անհրաժեշտ 61 մլրդ խմ-ից, որպեսզի մինչև հաջորդ ձմեռը ապահովվի 90% լցվածություն։

Օգոստոսի 24-ի դրությամբ, ըստ GIE-ի տվյալների, ԵՄ երկրների ստորգետնյա գազապահեստարաններում գազի մուտքագրումը կազմել է 374 մլն խմ։ Դուրսբերումը նվազել է մինչև 18 մլն խմ։ Պահեստարաններում ընդհանուր պաշարը կազմել է 83.5 մլրդ խմ գազ, ինչը հուլիսյան դիտարկումների ընթացքում գրանցված ութերորդ առավելագույն ցուցանիշն է, սակայն 17%-ով պակաս նախորդ տարվա համեմատ։

Եվրոպայի ստորգետնյա գազապահեստարանները լցված են 75.99%-ով (7.52 տոկոսային կետով պակաս՝ վերջին հինգ տարվա այդ օրվա միջին մակարդակից)՝ նախորդ տարվա 91.3%-ի փոխարեն։

ԵՄ նոր կանոնակարգի համաձայն՝ անդամ երկրները պետք է ապահովեն իրենց պահեստարանների գազի լցվածությունն առնվազն 90%-ի մակարդակով ամեն տարվա հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ի միջև։ Բացի այդ, թույլատրվում է մինչև 10% ճկունություն՝ բարդ պայմաններում լցման գործընթացի համար։ Այս պահանջը նաև հավելյալ խթան է գազի գնի աճի համար եվրոպական շուկայում։

29/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.34
Եվրո (EUR)
416.96
+0.57
Ռուբլի (RUR)
4.6098
-0.0512
Լարի (GEL)
139.47
-0.13
47356
-666
Արծաթ
673.1
-22.6