
ՊԵԿ. Տեղեկատվության տրամադրում՝ մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում
ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն ակտիվ միջոցներ է ձեռնարկում՝ Հայաստանի սահմանով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և այլ մաքսանենգ իրերի ապօրինի տեղափոխումը կանխելու համար։
Քաղաքացիները, ովքեր ունեն տեղեկատվություն մաքսանենգ ապրանքների ներմուծման կամ մաքսային իրավախախտումների մասին, կարող են դիմել ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում․ զանգահարել Թեժ գիծ՝ 060 84 11 99 հեռախոսահամարով կամ ուղարկել նամակ՝ mdpohb2025@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեով։
Կոմիտեն հայտնում է, որ մաքսանենգ ապրանքների ներմուծման կամ մաքսային իրավախախտումների մասին տեղեկատվությունն ուսումնասիրվելու է պատշաճ ձևով՝ ապահովելով լիարժեք գաղտնիություն։