Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00-1.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+0.24 WTI - 82.82+0.40
COMEX:  GOLD - 3999.70-0.32 SILVER - 56.35+0.55
COMEX:  PLATINUM - 1617.60+0.32
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 162.46+0.06 EUR/GBP - 1.141-0.25
FOREX:  EUR/USD - 1.141-0.25 GBP/USD - 1.3434-0.14
STOCKS RUS:  RTSI - 804.77+2.27
STOCKS US: DOW JONES - 51839.26-0.59 NASDAQ - 25508.07-0.05
STOCKS US: S&P 500 - 7443.28-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 66232.19+3.26 TOPIX - 4014.95+2.44
STOCKS CHINA:  HANG SENG - 25132.29-0.04 SSEC - 3864.37+1.79
STOCKS EUR:  FTSE100 - 10524.76-0.71 CAC40 - 8340.11+0.02
STOCKS EUR:  DAX - 24846.69+0.06
21/07/2026  CBA:  USD - 366.68+0.75 GBP - 492.01-0.9
21/07/2026  CBA:  EURO - 418.75+0.38
21/07/2026  CBA:  GOLD - 47198+193 SILVER - 669.74+19.26
Չինաստանը և Հնդկաստանը սկսել են հարաբերությունների վերականգնումն՝ ԱՄՆ-ի առևտրային պատերազմների ֆոնին
28/08/2025 15:57
Կիսվել

Չինաստանը և Հնդկաստանը սկսել են հարաբերությունների վերականգնումն՝ ԱՄՆ-ի առևտրային պատերազմների ֆոնին

Չինաստանն ու Հնդկաստանն սկսել են առաջին քայլերը հարաբերությունների վերականգնման ուղղությամբ այս տարվա գարնանը, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախաձեռնել էր առևտրային հակամարտություն Պեկինի և աշխարհի այլ երկրների հետ՝ ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելով։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով հնդիկ պետական ծառայողի։

Նրա խոսքով՝ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը մարտին Հնդկաստանի նախագահին իբրև «գաղտնի» նամակ է ուղարկել՝ երկու երկրների հարաբերությունների բարելավման հնարավորությունը ստուգելու։ Նամակում Չինաստանի ղեկավարը մտահոգություն է հայտնել, որ ԱՄՆ-ի նոր առևտրային համաձայնագրերը այլ երկրների հետ կարող են վնասել Պեկինի շահերին:

Հունիսին արդեն Հնդկաստանի կառավարությունը սկսել է ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել Չինաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար, պատմել է գործակալության աղբյուրը։ Այն ժամանակ Դելիի և Վաշինգտոնի միջև առևտրային բանակցությունների մթնոլորտը գնալով լարվում էր, բացի այդ, հնդիկ քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները դժգոհ էին Թրամփի հայտարարություններից, թե իբր մայիսի սկզբին նա կարողացել է հասնել Հնդկաստանի և Պակիստանի միջև ռազմական գործողությունների դադարեցմանը։

Երկու երկրների հարաբերությունների վերականգնման գործընթացն արագացել է օգոստոսին՝ Հնդկաստան-ԱՄՆ հարաբերությունների ճգնաժամի ֆոնին, որը պայմանավորված էր Թրամփի կողմից հնդկական ապրանքների վրա 50% մաքսատուրքի սահմանմամբ։ Թրամփն այդ քայլը բացատրել էր նրանով, որ Հնդկաստանը ակտիվորեն գնում է ռուսական նավթ։ Այժմ Դելին և Պեկինը պատրաստվում են վերականգնել ուղիղ ավիահաղորդակցությունը, իսկ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին առաջին անգամ վերջին յոթ տարիների ընթացքում պատրաստվում է այցելել Չինաստան։

21/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.68
+0.75
Եվրո (EUR)
418.75
+0.38
Ռուբլի (RUR)
4.6568
-0.0083
Լարի (GEL)
139.5
+0.3
47198
+193
Արծաթ
669.74
+19.26