Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ԵՀ-ն ներկայացրել է առաջարկներ՝ ԵՄ-ԱՄՆ համատեղ առևտրի հռչակագրի իրագործման վերաբերյալ
29/08/2025 11:32
Կիսվել

ԵՀ-ն ներկայացրել է առաջարկներ՝ ԵՄ-ԱՄՆ համատեղ առևտրի հռչակագրի իրագործման վերաբերյալ

ԵՀ-ն ներկայացրել է երկու առաջարկ, որոնք, ըստ իր գնահատականի, ճանապարհ են բացում 2025 թվականի օգոստոսի 21-ին ընդունված ԵՄ-ԱՄՆ համատեղ հռչակագրի իրագործման համար:

«Այս առաջարկներն առաջին քայլերն են հռչակագրի իրագործման ճանապարհին և նախատեսում են ԵՄ-ի կենսական նշանակություն ունեցող ավտոմոբիլային ոլորտի համար ԱՄՆ մաքսատուրքերի նվազեցում՝ հետադարձ ուժով 2025 թվականի օգոստոսի 1-ից։ Այս քայլերը նպաստում են կայունության և կանխատեսելիության վերականգնմանը ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային ու ներդրումային հարաբերություններում՝ բիզնեսի, աշխատողների և քաղաքացիների բարօրության համար Ատլանտիկայի երկու կողմերում», – նշվում է ԵՀ հաղորդագրության մեջ։

Առաջին առաջարկում խոսքն ԱՄՆ-ի արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերի վերացման և ամերիկյան մի շարք ծովամթերքների ու ԵՄ շուկայի համար ոչ զգայուն գյուղատնտեսական ապրանքների շուկա արտոնյալ մուտք տրամադրելու մասին է։

Երկրորդ առաջարկով նախատեսվում է «մաքսազերծ ռեժիմի երկարաձգում լոբստերների համար՝ ներառյալ արդեն նաև վերամշակված լոբստերները։

«Հանձնաժողովը կշարունակի համագործակցել ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի նվազեցման ուղղությամբ, այդ թվում՝ ԵՄ-ԱՄՆ ապագա փոխադարձ, արդար և հավասարակշռված առևտրի համաձայնագրի բանակցությունների համատեքստում», – հայտնել են ԵՀ-ում։

Այժմ ԵՄ խորհրդին և ԵԽ-ին անհրաժեշտ է հաստատել երկու առաջարկները սահմանված օրենսդրական ընթացակարգի շրջանակում, որպեսզի եվրոպական տուրքերի նվազեցումն ուժի մեջ մտնի։

ԵՀ-ում ակնկալում են, որ համաձայն կողմերի համատեղ հռչակագրի 3-րդ բաժնի՝ ԱՄՆ-ն կսահմանի 15%-անոց պայմանավորված առավելագույն մաքսատուրք ԵՄ-ից ներմուծվող ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի համար։ Սպասվում է, որ մաքսատուրքի նվազեցումը՝ 27.5%-ից մինչև 15%, ուժի մեջ կմտնի հետադարձ ուժով 2025 թվականի օգոստոսի 1-ից։

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59