ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՇԱՔԱՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 47%-ՈՎ
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 27,2 հազար տոննա շաքար: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ներմուծված շաքարի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 15,5 մլն ԱՄՆ դոլար:
Հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան շաքարի ներմուծման ծավալները կրճատվել են շուրջ 47%-ով:
Նշենք, որ 2012 թվականի առաջին կեսին Հայաստան էր ներմուծվել 33,4 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով 51,5 հազար տոննա շաքար:
Հայաստան շաքար հիմնականում ներմուծվում է Բրազիլիայից: