Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՎՐՈՊԱ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է
02/08/2013 16:38
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՎՐՈՊԱ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է

Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսների արդյունքներով Հայաստանի արտահանման համախառն ծավալի շուրջ 36%-ը բաժին է ընկել Եվրամիության անդամ երկրներին:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` հաշվետու այս վեց ամսում մեր երկրից Եվրոպա է արտահանվել 250,5 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 3%-ով:

Ըստ ներկայացված տվյալների` արտահանման ոլորտում ՀՀ հիմնական եվրոպական գործընկեր-երկրներն են Բելգիան, Բուլղարիան, Գերմանիան և Նիդերլանդները: Հաշվետու ամիսներին Բելգիային բաժին է ընկել ՀՀ արտահանման ծավալի 11,6%-ով, Բուլղարիային՝ 9,7%-ը, Գերմանիային՝ 5,5%-ը, Նիդերլանդներին՝ 5,0%-ը: Եվրոպական մյուս երկրների բաժինը չի գերազանցել 2%-ը:

Հատկանշական է, որ հաշվետու ամիսներին արտահանման ոլորտում Հայաստանի հետ առևտրային գործառնություններում վերը նշված 4 երկրներից առավել զգալի աճ գրանցել է Բելգիան: Հայաստանից Բելգիա արտահանումը աճել է 32,7%-ով: Բուլղարիա արտահանումը աճել է 9,7%-ով: Միևնույն ժամանակ, Հայաստանից Գերմանիա արտահանումը կրճատվել է 31%-ով, Նիդերլանդներ՝ 10%-ով:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52