Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Վրաստանում գրանցված ավտոմեքենաների միայն 8%-ն է ապահովագրված
03/09/2025 10:01
Կիսվել

Վրաստանում գրանցված ավտոմեքենաների միայն 8%-ն է ապահովագրված

Վրաստանի ապահովագրական վերահսկողության պետական ծառայության տվյալներով՝ 2025 թվականի առաջին կիսամյակում ուղղակի ապահովագրությունից հավաքագրված գումարի ծավալը կազմել է 802 մլն լարի։

Հաշվետվության համաձայն՝ նույն ժամանակահատվածում ապահովագրողների շահույթը կազմել է 162 մլն լարի, իսկ մաքուր շահույթը՝ 56 մլն լարի։

Հավաքագրված ապահովագրական պրեմիաների ամենամեծ մասնաբաժինը բժշկական և ավտոսեկտորինն է։ Մասնավորապես, 2025 թվականի առաջին կիսամյակում բժշկական ապահովագրության պրեմիաների ծավալն աճել է 9.7%-ով և հասել է 374.6 մլն լարիի (2024 թվականի առաջին 6 ամիսներին՝ 341.44 մլն լարի)։

Ռեգո Ինշուրանս

Ինչ վերաբերում է ցամաքային տրանսպորտի ապահովագրությանը (բացառությամբ երկաթուղայինի), ապա 2025 թվականի հաշվետու ժամանակահատվածում պրեմիաների ծավալը կազմել է 155.9 մլն լարի, ինչը 18.5%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (131.54 մլն լարի՝ 2024 թվականի առաջին կիսամյակում)։

«Վրաստանի բնակչության 21%-ը օգտվում է բժշկական ապահովագրությունից։ Վրաստանում գրանցված տրանսպորտային միջոցների 8%-ն ապահովագրված է», – նշված է հաշվետվության մեջ։

2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ՝ Վրաստանում գրանցված է 19 ապահովագրական ընկերություն, որոնք ունեն կյանքի և գույքի ապահովագրության լիցենզիա։

Բացի այդ, ապահովագրական ընկերությունների համախառն ակտիվները 6 ամսում կազմել են 1.727 մլն լարի, իսկ կապիտալը՝ 466 մլն լարի։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52