ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին: Կառավարության հայտարարության համաձայն՝ այս փոփոխություններն ու լրացումները թելադրված են 2014թ. պարտադիր կուտակային բաղադրիչի մեկնարկին կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար հավասար հնարավորություններ ստեղծելու, մասնակիցների ռեեստր վարողի ծախսը նվազեցնելու անհրաժեշտությամբ: Խոսքը վերաբերում է արդեն այժմ առաջին մակարդակի կենսաթոշակային երեք ֆոնդերին, որոնց կառավարիչները հետաքրքրված են մուտք գործել հայկական շուկա: