
ԱՐԳԵԼՎԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով ժամանակավորապես արգելվել է Հունաստանի Հանրապետության Մակեդոնիա և Թրակիա վարչական տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք մանր եղջերավոր կենդանիների (ոչխար, այծ), դրանցից ստացված բոլոր տեսակի մթերքների, հումքի (կաշի, մորթի, բուրդ, խոզան) և սերմնահեղուկի ներմուծումը՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:
Ծառայությունից հայտնում են, որ հրամանն արձակվել է Հունաստանի Հանրապետության Մակեդոնիա և Թրակիա վարչական տարածքում արձանագրված մանր եղջերավոր կենդանիների (ոչխար, այծ) ծաղիկ հիվանդության ներթափանցումը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով:
Հայաստանի Հանրապետություն ներմուծումն արգելվել է՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը: