ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՄՇԱԿԵԼ Է ՍՈՎԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 18 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԱՆՈՑ ԾՐԱԳԻՐ
Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատը հաստատել է օրինագիծ, ըստ որի՝ երկրի բնակչության առավել աղքատ հատվածին էժան սննդով ապահովելու նպատակով կհատկացվի շուրջ 18 մլրդ ԱՄՆ դոլար: Օրինագծի հեղինակները վստահ են, որ աղքատ բնակչության համար սննդի սուբսիդավորումը կարևոր քայլ է սովի դեմ պայքարում: Հնդկաստանում սովի է մատնված բնակչության զգալի մասը:
Օրինագիծն ուժի մեջ կմտնի երկրի խորհրդարանի վերին պալատի կողմից համապատսախան հաստատումը ստանալուց հետո:
Ըստ օրինագծի՝ Հնդկաստանի բնակչության շուրջ 70%-ին հասանելի կդառնա էժան բրինձն ու հացահատիկը: