
Զիմբաբվեում կկառուցվի «Աֆրիկյան Դիսնեյլենդ»
Զիմբաբվեի իշխանությունները մտադիր են Վիկտորիա ջրվեժի մոտ կառուցել 300 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ զվարճությունների համալիր՝ «Աֆրիկյան Դիսնեյլենդ»: Այս մասին գրում է The Guardian-ը:
Նախագծի հեղինակները վստահ են, որ կունենան մեծ հաջողություն: «Աֆրիկյան Դիսնեյլենդում» բացի զվարճությունների մեծ զբոսայգուց, կլինեն նաև խանութներ, բանկեր, խաղատներ, ցուցահանդեսների համար նախատեսված հատուկ հրապարակներ և այլն:
Նախագծի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 1200 հա տարածք: