Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Չինաստանում նկատվում է արդյունաբերական ստագնացիա
19/09/2025 19:25
Կիսվել

Չինաստանում նկատվում է արդյունաբերական ստագնացիա

2025 թվականին Չինաստանի արդյունաբերությունը նկատելի ստագնացիա է արձանագրել, ինչը խնդիրներ է առաջացնում  համաշխարհային մատակարարման և միջազգային բիզնեսների համար։ Չինաստանի Ազգային վիճակագրական բյուրոյի կողմից սպասված 6.8% արտադրության ընդլայման փոխարեն՝ Չինաստանի արդյունաբերությունը հուլիսին գրանցել է 5.7, իսկ օգոստոսին՝ 5.2% աճ։

Նման բացասական միտումն ունի մի շարք պատճառներ, որոնցից առաջնայինը համաշխարհային պահանջարկի նվազումն է՝ հատկապես ԱՄՆ-ից, որտեղ բարձր մաքսատուրքերը և ապրանքների թանկացումը նվազեցրել են Չինաստանի արտահանման պահանջարկը։ Նախորդ տարվա համեմատ՝ Չինաստանից ԱՄՆ ներմուծման ցուցանիշը կրճատվել է 25.9 մլրդ ԱՄՆ դոլարով: Անկման պատճառը 2025 թվականին ԱՄՆ-ի կողմից որդեգրված նոր մաքսային քաղաքականությունն է, որի արդյունքում սույն թվականի ապրիլին Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքը միջինում 2.5%-ից աճել է մինչև ռեկորդային 145%։ Չնայած նրան, որ այդ տոկոսադրույքը բանակցությունների արդյունքում կրճատվեց 10-30%-ի՝ կախված ապրանքների տեսակներից, Չինաստանից ապրանքների արտահանման հետընթացը դեռևս պահպանվում է։

Էներգիայի և հումքի թանկացումները, որոշ արդյունաբերական շրջաններում COVID-19 բռնկումների հետևանքով արտադրության ժամանակավոր կասեցումներն արդյունաբերական աճի հավելյալ խոչընդոտ են դարձել։

Խնդիր է նաև Չինաստանի անցումը ցածր արժեքով զանգվածային արտադրությունից դեպի բարձր տեխնոլոգիական արտադրություն։ Չնայած այս փոփոխությունը հեռանկարում դրական կլինի համախառն տնտեսական աճի համար, այն տվյալ պահին բացասաբար է ազդում ավանդական արդյունաբերության ճյուղերի վրա։

Չինաստանի արդյունաբերական աճի նման անկումը պարունակում է ռիսկեր այն ընկերությունների համար, որոնք կախված են չինական արտադրանքից։ Սա հղի է հետագա գնաճի ռիսկով, ինչը բացասական հետևանք կունենա սպառողների լայն շրջանակի վրա։

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9