Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հայաստանի ֆոնդային բորսան արժանացել է միջազգային հեղինակավոր մրցանակի՝ կապիտալի շուկայի զարգացման գործում 25 տարվա գերազանցության համար
30/07/2026 16:50
Կիսվել

Հայաստանի ֆոնդային բորսան արժանացել է միջազգային հեղինակավոր մրցանակի՝ կապիտալի շուկայի զարգացման գործում 25 տարվա գերազանցության համար

Հայաստանի ֆոնդային բորսան արժանացել է Global Banking & Finance Review Awards 2026 միջազգային մրցանակաբաշխության «25 Years of Excellence – Capital Market Development Armenia 2026» հեղինակավոր մրցանակին՝ արժանանալով միջազգային բարձր գնահատականի Հայաստանի կապիտալի շուկայի ձևավորման և զարգացման գործում ունեցած 25-ամյա ներդրման համար։

Մրցանակը շնորհվում է Մեծ Բրիտանիայում հիմնադրված Global Banking & Finance Review հեղինակավոր ֆինանսական հրատարակության կողմից, որը 2010 թվականից գնահատում է ֆինանսական ոլորտում լավագույն փորձը, նորարարական լուծումները և շուկայի զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած կազմակերպություններին։։

«25 Years of Excellence – Capital Market Development Armenia 2026» մրցանակը խորհրդանշում է Հայաստանի կապիտալի շուկայի շուրջ 25 տարվա զարգացման ուղին՝ ընդգծելով Հայաստանի ֆոնդային բորսայի առանցքային դերը ժամանակակից, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան շուկայական ենթակառուցվածքների ձևավորման գործում։

Անցած 25 տարիների ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսան.

  • նպաստել է Հայաստանի կապիտալի շուկայի ձևավորմանն ու կայացմանը,
  • ապահովել է միլիարդավոր դրամների ֆինանսավորման ներգրավում հայկական տնտեսության համար,
  • միավորել է տասնյակ թողարկողների, ներդրումային ընկերությունների և ֆինանսական կազմակերպությունների մեկ միասնական ու թափանցիկ շուկայում,
  • ներդրել է միջազգային չափանիշներին համապատասխան առևտրային և հետառևտրային ենթակառուցվածքներ,
  • դարձել է GPW Group-ի անդամ՝ ամրապնդելով Հայաստանի կապիտալի շուկայի միջազգային ինտեգրումը և զարգացման նոր հնարավորությունները։
  • ձևավորել է համագործակցության լայն միջազգային ցանց՝ համագործակցելով աշխարհի առաջատար բորսաների, կենտրոնական դեպոզիտարիաների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, ինչը նպաստել է փորձի փոխանակմանը, նոր լուծումների ներդրմանը և Հայաստանի կապիտալի շուկայի միջազգային ճանաչելիության բարձրացմանը,
  • ձեռք է բերել ռազմավարական գործընկերներ և իրականացրել համատեղ նախաձեռնություններ, որոնք խթանել են շուկայի արդիականացումը, ներդրումային միջավայրի զարգացումը և տարածաշրջանային համագործակցությունը։

Հատկանշական է, որ այս միջազգային ճանաչումը համընկավ Հայաստանի ֆոնդային բորսայի 25-ամյա հոբելյանական տարվա հետ։ 2026 թվականի մայիսին Բորսան նշեց իր հիմնադրման 25-ամյակը՝ կազմակերպելով հոբելյանական միջոցառում, որը համախմբեց Հայաստանի և արտերկրի պետական կառույցների, ֆինանսական կազմակերպությունների, բորսաների, կենտրոնական դեպոզիտարիաների, միջազգային գործընկերների և կապիտալի շուկայի մասնակիցների ներկայացուցիչներին։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Բորսայի 25 տարվա կարևորագույն ձեռքբերումները, միջազգային համագործակցության ընդլայնումը և Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հաջորդ փուլին ուղղված ռազմավարական նախաձեռնությունները։ Հոբելյանական միջոցառման մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Այսօր Հայաստանի ֆոնդային բորսան շարունակում է իրականացնել ռազմավարական նախաձեռնություններ՝ ուղղված ծառայությունների թվայնացմանը, շուկայի ենթակառուցվածքների զարգացմանը, նոր ֆինանսական գործիքների ներդրմանը և ներդրումային միջավայրի շարունակական բարելավմանը՝ նպաստելով Հայաստանի ֆինանսական համակարգի կայուն զարգացմանն ու միջազգային ճանաչելիության ամրապնդմանը։

Global Banking & Finance Review Awards 2026 մրցանակաբաշխության մանրամասներին և հաղթողների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հղումով:

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52