ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը 2026թ.-ի մայիսին կազմել է 734.5 մլն դոլար
ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը 2026թ.-ի մայիս ամսին կազմել է 734.5 մլն ԱՄՆ դոլար։ 2025թ. մայիսի համեմատ արձանագրվել է ստացված փոխանցումների ծավալի աճ 201.6 մլն դոլարով կամ 37.8%-ով։
Ինչ վերաբերվում է ՀՀ–ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների ծավալին, ապա 2026թ.-ի մայիսին արձանագրվել է 377.7 մլն դոլար ցուցանիշ։ 2025թ. ապրիլի համեմատ արձանագրվել է կատարված փոխանցումների ծավալի անկում 83.1 մլն դոլարով կամ 28.2%-ով։
2026թ.-ի մայիս ամսին ֆիզիկական անձանց կողմից իրականացված փոխանցումների արդյունքում արձանագրված դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 356.8 մլն դոլար։
