Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ռուսական ավիաընկերությունների ուղևորահոսքը 2025 թվականին կնվազի 1.9%-ով
25/09/2025 11:44
Կիսվել

Ռուսական ավիաընկերությունների ուղևորահոսքը 2025 թվականին կնվազի 1.9%-ով

Ռուսական ավիաընկերությունների ուղևորահոսքը 2025 թվականին կկազմի 109.6 մլն մարդ, ինչը 1.9%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ: Ընդհանուր ուղևորաշրջանառությունը գնահատվում է 280.9 մլրդ ուղևոր/կիլոմետր:

Ավիատրանսպորտի ցուցանիշների լիարժեք վերականգնումը խոչընդոտվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակով, երկրի հարավային օդանավակայանների թռիչքների սահմանափակումներով, ինչպես նաև ավիամասերի մատակարարման, վերանորոգման և օտարերկրյա օդանավերի ապահովագրության խնդիրներով:

Երկարաժամկետ հեռանկարում սպասվում է, որ ավիափոխադրումները կաճեն։ Այդպես, 2028 թվականին բազային տարբերակում կանխատեսվում է 126.7 մլն ուղևոր (+13.5%՝ 2024 թվականի մակարդակից), իսկ պահպանողական տարբերակում՝ 118.5 մլն (+6.1%)։ Ուղևորաշրջանառությունը կարող է կազմել 296.9 մլրդ ուղ/կմ (+3.7%) մինչև 332.6 մլրդ ուղ/կմ (+16.2%)։

2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին ավիաընկերությունների ուղևորահոսքը նվազել է 1.7%-ով՝ հասնելով 62.1 մլն մարդու։ Ներքին փոխադրումները նվազել են 2.6%-ով՝ մինչև 46.8 մլն մարդ, իսկ միջազգային գծերում աճել են 1%-ով՝ մինչև 15.2 մլն։ Ուղևորաշրջանառությունը նվազել է 0.6%-ով՝ կազմելով 160.8 մլրդ ուղ/կմ։

Ռոսավիացիայի կանխատեսմամբ՝ 2025 թվականին Ռուսաստանի բոլոր ավիաընկերությունների փոխադրումները կարող են կրճատվել 1.8%-ով՝ մինչև 109.7 մլն ուղևոր։ Ինչպես նշել է գերատեսչության ղեկավար Դմիտրի Յադրովը, խոսքը նվազագույն շեմի մասին է։ ՌԴ Տրանսպորտի նախարարությունում հույս ունեն պահպանել նախորդ տարվա ծավալը՝ 111.7 մլն։ «Աէրոֆլոտ»-ում սպասում են ռուսական ավիաընկերությունների թրաֆիկի փոքր նվազում և արտասահմանյան ավիաընկերությունների զգալի աճ՝ 10-20%-ով։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52